«Վանեցյանի քաղաքականություն մտնելը քաղաքական մրցակցությունը կդարձնի անազնիվ». Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.01.2026 | 23:30
Գերմանիան և Հնդկաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
12.01.2026 | 23:17
Մեծ Բրիտանիան հետաքննում է Իլոն Մասկի Grok չաթբոտի վարքագիծը, որը «մերկացնում» է իրական մարդկանց
12.01.2026 | 23:09
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.01.2026 | 23:01
ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի դեմ․ նա այս քայլն անվանել է Թրամփի վարչակազմի կողմից սպառնալիքների և ճնշման մաս
12.01.2026 | 22:53
Արման Ծառուկյան․ Այդ օրը ոչ ոք չէր կարող կանգնեցնել ինձ
12.01.2026 | 22:41
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել է իշխանություններին սատարող հանրահավաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 22:29
Թուրքիայում զինվորականներ են ձերբակալվել
12.01.2026 | 22:17
Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին մահացած են գտել իր աշխատասենյակում
12.01.2026 | 22:04
«Նա ոչ մի խաղաքարտ չունի, կամ միայն ես». Թրամփը՝ Զելենսկիի մասին
12.01.2026 | 21:50
ԻՔՄ-ն Սոլովյովի կողմից ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի դեպքով հաղորդում է ներկայացրել Դատախազություն
12.01.2026 | 21:39
Դանիան և Գրենլանդիան չորեքշաբթի ԱՄՆ-ի հետ բանակցություններ կանցկացնեն
12.01.2026 | 21:26
Չաբի Ալոնսոն հեռացվեց «Ռեալից»․ նոր մարզիչը հայտնի է
12.01.2026 | 21:13
Ալիևը Հայաստանին մեղադրել է ժամանակին Ադրբեջանի դեմ իրականացված «ջրային ահաբեկչության» մեջ
12.01.2026 | 21:00
Իրանում քաղաքացիական պատերազմի վտանգ կլինի, եթե բանակն անցնի ցուցարարների կողմը՝ ի հեճուկս ԻՀՊԿ-ի․ Աննա Դավթյան-Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 20:54
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին սպառնում է «անմոռանալի դասով» նոր հարձակման դեպքում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ

– Այսօր խորհրդարանում նշվում էր Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կազմավորման 15-ամյակը: Մարդու իրավունքների առումով Հայաստանում հետընթացի խնդիր տեսնո՞ւմ եք:  

– Իրականում շատ խնդիրներ ունենք կուտակված, բազմաթիվ տարիների ընթացքում մենք ունեցել ենք մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր՝ սկսած հենց փողոցային անհնազանդության ակցիաներից մինչև դատական գործերը:

– Իսկ նոր Հայաստանո՞ւմ:

– Նոր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն արժևորելու խնդիրը դեռ կա իրականում, որովհետև տարիներ շարունակ, երբ անվստահության մթնոլորտ է եղել պետական բոլոր պետական կառույցների, այդ թվում՝ ՄԻՊ-ի հետ կապված, քչերն են նաև այսօր հավատում, որ այնտեղ ինչ-որ բան է փոխվել և կարող է ՄԻՊ-ն իրապես լինել մարդու իրավունքների պաշտպան: Բայց, հետևելով նաև պարոն Թաթոյանի գործունեությանը, կարող եմ ասել, որ նա բավական ակտիվ է աշխատում, բավական նախաձեռնողական է նրա գործունեությունը: Լավ, ուժեղ ակտիվությամբ սկսել են աշխատել, և կարծում եմ՝ այսպես շարունակելու դեպքում մենք, ի վերջո, կունենանք հասարակության վստահության բարձրացում և իրապես վստահություն մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ:

– Ձեր կարծիքով՝ նոր Հայաստանում բացառվա՞ծ են այն երևույթները, որոնք բնորոշ էին նախկին իշխանություններին, ասենք՝ մեղադրյալի խոշտանգում, հանրահավաքների ժամանակ հետապնդել, բռնել մարդկանց և այլն:

– Գիտեք, եթե մենք հույսներս դնենք, որ միայն իշխանության բարի կամքով այդ ամենը տեղի չի ունենա, ուրեմն այդ ամենը մի օր անպայման տեղի կունենա: Դրա համար մենք պետք է զարգացնենք ինստիտուտներ, փոխզսպումներ, և մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն այդ ինստիտուտներից է, որը պետք է զարգանա, վայելի հեղինակություն և լինի անաչառ առաջին հերթին: Ես կարծում եմ, որ եթե այդ ինստիտուտները զարգանան, մենք, այո՛, այլևս չենք ունենա նման դրսևորումներ:

– Պարո՛ն Գորգիսյան, ձեր խմբակցության նախկին անդամ Արման Բաբաջանյանն այսօր դիմել է հեղափոխության արժեքները պաշտպանող և նախկիններին մերժող քաղաքացիներին, որոնք, ըստ նրա, հավատում են հեղափոխության գաղափարներին ու դրա ընթացքի անկասելիությանը՝ միևնույն ժամանակ վերապահումներ և անհամաձայնություններ ունենալով հետհեղափոխական քայլերի, գործողությունների ու ծրագրերի հետ: Նա համարում է, որ այդպիսի ուժերի վակուում կա, և հավաք է նախաձեռնում: Դուք այս բանաձևման մեջ համագործակցության հնարավորություն տեսնո՞ւմ եք, և ինչո՞վ ԼՀԿ-ն, ըստ Ձեզ, չէր տեղափոխվում դրա մեջ, որ ձեր նախկին թիմակիցն առանձին գործընթաց է սկսում:

– ԼՀԿ-ն այս ամեն ինչից միայն չէր տեղավորվում պոպուլիզմի մեջ, որովհետև մենք երբեք ժողովրդահաճո հայտարարություններով հանդես չենք եկել: Մենք միշտ հանդես ենք գալիս մեր գաղափարների վրա հենված հայտարարություններով և գործողություններով: Եվ եթե պարոն Բաբաջանյանը գտնում է, որ այդ ճանապարհով, այդ ուղերձով կարող է ինչ-որ պրոցեսներ սկսել… գիտեք՝ քաղաքական դաշտում ինչքան նոր խաղացողներ, ինչքան շատ գաղափարներ, գաղափարների բախումներ, այդքան դա բխում է ժողովրդավարությունից և նպաստում է ժողովրդավարությանը: Ողջունում եմ, հաջողություն եմ մաղթում իր սկսած գործում: Երբ կստանանք անձնապես համագործակցության որևէ առաջարկ որևէ ֆորմատով, կարծում եմ՝ նաև կքննարկենք: Բայց քանի դեռ այդպիսին չենք ստացել, խոսքն ուղղված էր քաղաքացիներին, տեսնենք՝ ինչ դուրս կգա: Եթե չեմ սխալվում, վերջերս նաև խոսակցություններ կային, որ պետք է կուսակցություն ստեղծի պարոն Բաբաջանյանը, տեսնենք… հաջողություն եմ մաղթում:

– Դուք վերջերս ցավ էիք հայտնել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացնում: Ինչո՞ւ է դա ցավալի:

– Որովհետև պարոն Վանեցյանը զբաղեցնում էր մի պաշտոն, որից հետո, կարծում եմ, ուղղակի էթիկայի նորմերից դուրս է քաղաքականություն մտնելը: Նա ի պաշտոնե տիրապետում է տեղեկությունների, միգուցե՝ ունի նաև ձայնագրություններ և տեսագրություններ, որոնք կարող է օգտագործել քաղաքական նպատակահարմարություններով:

– Այսինքն՝ մրցակցությունն անազնիվ է լինելու:

– Միանշանակ անազնիվ է լինելու և ոչ մաքուր: Մենք տարիներ շարունակ ինչի՞ համար ենք նաև պայքարել, որպեսզի Հայաստանում քաղաքական դաշտը մաքրվի, քաղաքական դաշտը լինի գաղափարների, մոտեցումների, տեսլականների պայքարի տեղ: Բայց եթե մենք սկսենք այդտեղ կեղտոտ խաղերով մտնենք խաղի մեջ՝ սրան վարկաբեկելով, նրան վարկաբեկելով, նմանատիպ հայտարարություններ նույնպես պարոն Վանեցյանն արել է, դա կնշանակի, որ մենք գնում ենք հին ժամանակներ, երբ «սրանք տականք են, նրանք ծախված են, սրանք դավաճան են…», և երբեք մենք չենք ունենալու քաղաքական դաշտի առողջացում: Այդ պարագայում մենք կրկին հետ ենք տանում երկիրը, որովհետև առանց քաղաքական դաշտի առողջացման՝ մենք չենք ունենալու լավագույնի համար պայքար, մենք ունենալու ենք ընտրություն վատի ու վատագույնի միջև: Իսկ ես ուզում եմ, որպեսզի մեր երկրում վաղվա ընտրությունը լինի լավի ու լավագույնի մեջ, այն լուծումների մեջ, որոնք առաջարկում են տարբեր քաղաքական ուժեր և թիմեր, որոնք իրականացնելու են այդ լուծումները:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան