Ֆուտբոլը պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալները. Խորեն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Խորեն Հովհաննիսյանի հետ

– Պարո՛ն Հովհաննիսյան, արդեն երկար ժամանակ է՝ թե՛ Դուք, թե՛ հասարակությունը միշտ բողոքում է հայկական ֆուտբոլի քաղաքականությունից։ Եկավ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահը, նոր մարզիչ, սակայն մի շարք պարտություններ եղան հավաքականի կողմից: Ո՞րն է պատճառը։

– Պատճառները շատ են։ Դուք որ հարցնում եք՝ բողոքում եմ, ես չեմ բողոքում, ճիշտն եմ ասում։ Դա ի՞նչ է նշանակում, որ բողոքո՞ւմ եմ։ Ես ուղղակի ասում եմ, որ ֆուտբոլում պետք է ճիշտ աշխատանք կատարվի, որ մենք ունենանք հաջողություններ։

– Որո՞նք են դրանք, ի՞նչ բացթողումներ կան այսօր հայկական ֆուտբոլում։

– Ամենակարևոր բացթողումը, ես չէի ասի՝ դա բացթողում է, ուղղակի ֆուտբոլային մարդիկ պետք է ֆուտբոլում աշխատեն։ Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Արդեն որերորդ անգամ ասում եմ, արդեն, ոնց որ, կրկնություն է գալիս։ Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի ու իր գործի համար պատասխան տա:

– Վերջերս Ֆեդերացիայի հետ կապված կոռուպցիոն բացահայտումներ եղան։ Ֆուտբոլում, մանավանդ՝ հայկական  ֆուտբոլում, ինչպե՞ս պետք է կանխվեն նման դեպքերը։

– Ոնց որ ասում են՝ ասում են։ Կոնկրետ փաստեր բերեք, որ ասում եք՝ կա, ասացին, լսեցին, ես երկու ձեռքով կողմ կլինեմ, որ այդ հարցերը պարզեն, պարզաբանեն, ոչ թե միայն ասեն ու գնան: Մի 2 տարի առաջ էլ մենք տեսանք նորից նույն թեմաները, բայց ոչ մի բան ո՛չ ապացուցվեց, ո՛չ բան։ Եթե դա չի ապացուցվում, ինչո՞ւ են ավելորդ տեղը ձայն բարձրացնում, ինչո՞ւ են իզուր փնովում մեր ֆուտբոլային համակարգը։ Եթե իրոք ինչ-որ մի բան կա, արեք ու նոր խոսացեք։

– Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Արթուր Վանեցյանին ՀՖՖ նախագահի պաշտոնը, և նշել, որ ևս 1.5 տարի կորցրեցինք: Այսօրվա իրավիճակը դրա հետևա՞նքն է։

– Արդյունքները ցույց են տալիս, փաստորեն, աշխատանքն է ցույց տալիս, որ կորցրել ենք։ Ես չեմ ասել, որ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է: Փաստորեն, բոլորս տեսանք, որ ասաց՝ ես մենակ կփոխանցեմ: Ես դա չեմ ասել, հեռուստացույցով բոլորը տեսան, որ ինքն ասաց՝ ես փոխանցում եմ Արթուր Վանեցյանին, ես ուրիշ բան չեմ ասել։

– Մեր ֆուտբոլին ի՞նչն է պակասում զարգացման համար։

– Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի։ Եթե մի գործը ես չգիտեմ, գալիս եմ, զբաղվում եմ, պարզ է, որ ոչ մի հաջողություն չի լինի։ Հիմա պայքարում ենք դրա համար, որ ուրիշ բնագավառի մարդիկ չմտնեն մեր ֆուտբոլի մեջ։ Ճիշտ է՝ աշխատողներ պետք են տարբեր բնագավառներում, ֆեդերացիան պետք է լինի, անշուշտ, ոչ թե համակարգում լրիվ լինեն ոչ ֆուտբոլային մարդիկ։

– Վերջերս գործկոմի արդեն նախկին անդամ Արեն Մկրտչյանն այսպիսի մի հայտարարություն էր արել՝ կապված գործկոմի անդամների հետ, առողջապահության նախարարի, փոխարտգործնախարարի հետ կապված, որ մեկը պետք է զբաղվի ֆուտբոլիստների առողջականով, մեկը՝ վիզաների հարցով։ Արդյո՞ք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կամ գործկոմը չեն կարող դրանով զբաղվել, որ անպայման պետք է լինեն պաշտոնավորներ։

– Որովհետև իրենք չեն գիտակցում, թե ինչ է պետք անել, հասկանո՞ւմ եք։ Հիմա բա ինչի՞ համար են եկել աշխատելու։ Ճիշտ է՝ հիմա այդպիսի մարդիկ, այդպիսի բնագավառներ պետք են, բայց իրենք իրենց գործով պետք է զբաղվեն, չէ՞: Ինչ է՝ անպայման գործկոմի անդամ լինելու դեպքո՞ւմ զբաղվեն։ Ազգը պետք է կանգնի, օգնի ֆուտբոլին, բասկետբոլ կլինի, ծանրամարտ կլինի՝ բոլորը պետք է կանգնեն։ Ինչ է՝ մարդ պետք է բերենք, նո՞ր միայն զբաղվեն: Այնպես որ՝ ազգովի պետք է զբաղվենք։

– Պարո՛ն Հովհաննիսյան, Դուք ցանկություն եք հայտնել առաջադրվել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Ո՞րն է Ձեր տեսլականը, ի՞նչ հեղափոխական քայլեր են պետք, որտեղի՞ց պետք է սկսենք։

– Ես ծրագիր ունեմ, ես չեմ ուզում փակագծերը բացել։ Անպայման մոտ ժամանակներս կասեմ՝ ինչ նպատակներ և ինչ ծրագիր ունենք։

– Երբ Արթուր Վանեցյանը ստանձնեց ՀՖՖ նախագահի պաշտոնը, հայտարարեց, որ մեծ քայլեր են անելու՝ հայկական ֆուտբոլը փոխելու համար։ Սկսեցին մարզադաշտերի վերանորոգումներ, շինարարություններ։ Իհարկե, ֆուտբոլի բաղկացուցիչ մասն է լավ վերանորոգված, հարմարավետ մարզադաշտ ունենալը, բայց արդյո՞ք դա այն հիմնական պայմաններից մեկն է, որպեսզի Հայաստանում ֆուտբոլը զարգանա։

– Չէ, հիմա պետք է ճիշտ ուղղությունը մենք տանք: Հասկանում եք՝ այնտեղ ասում են՝ մենք 700 հատ դաշտ ենք ուզում սարքել 20×40-ի վրա, դա ֆուտբոլի փրկությունը չէ, ուղղակի փողի ավելորդ վատնում է։ Ավելի լավ էր 30-40 հատ նորմալ մարզադաշտ՝ համապատասխան ֆուտբոլային, և դրանցով և՛ ֆուտբոլի դպրոցներ կբացվեն, և՛ երեխաները կշատանան: Բան չունեմ ասելու, ես կողմ կլինեմ, ասենք՝ 700 հատ սարքեն, բայց 30-40 հատ էլ կողքից սարքեն։ Ամեն դպրոց էլ մի հատ մարզադաշտ ունենա, ես 2 ձեռքով կողմ կլինեմ, բայց մենք այդ հնարավորությունը… հնարավոր չէ այդ գումարները ստեղծել, գտնել և այդ բոլորն անել։ Դրանով Սպորտի նախարարությունը պետք է զբաղվի, իսկ Ֆուտբոլի ֆեդերացիան պետք է օգնի։

– 40 և ավելի տարիների փորձառություն ունեք ֆուտբոլում՝ և՛ խորհրդային տարիներին, և՛ նորանկախ Հայաստանում։ Մենք միշտ ունեցել ենք ֆուտբոլի խնդիր։ Նշում եք, որ ֆուտբոլով չեն զբաղվում մարդիկ, ովքեր պետք է լինեն ֆուտբոլի մասնագետներ, ցանկություն եք հայտնել նաև առաջադրվելու։ Ո՞ւմ եք պատկերացնում տեսնել որպես գործկոմի անդամներ, ինչպիսի՞ մարդիկ պետք է լինեն, ի՞նչ պրոֆեսիոնալներ։ Խոսք գնաց, որ դրսից պետք է հրավիրվեն մասնագետներ, որպեսզի զարգանա հայկական ֆուտբոլը, պետք է ծրագիր գրեն, բայց, կարծես թե, այդ կտրվածքով շարժ չեղավ, ինչպե՞ս եք պատկերացնում:

– Այնքան հեշտ է ծրագիր գրել, հիմա բոլորը, ովքեր եկել են նստեն, աշխատեն… ծրագիր գրելուց հեշտ բան չկա, մի տեղից կվերցնեն: Գրում ես, գրում ես, բայց գրելուց պետք է ռեալ նայես՝ ինչ կարող ես անել և ինչ չես կարող անել: Միայն ասելով չէ։ Փաստը ցույց է տալիս, որ դա մնում է միայն թղթի վրա։

– Երկար տարիներ ֆեդերացիայի նախագահ էր Ռուբեն Հայրապետյանը, ով բազմաթիվ առիթներով ասում էր՝ ա՛յ, որ մի հատ երիտասարդ կադր լինի, կտրամադրեմ նրան ֆեդերացիան, և տարիներ շարունակ նույնն ասեց մինչև եկավ Արթուր Վանեցյանը, փոխանցեց Վանեցյանին, և տեսանք՝ ինչ տեղի ունեցավ։ Ֆեդերացիայի հիմքը, մոտեցումները փոխել պե՞տք է, որ սեփականատիրական մոտեցում չլինի ֆուտբոլի հանդեպ: 

– Ես ասել եմ, չեմ ուզում նորից կրկնել, պետք է լինի մեր ֆուտբոլին նվիրված մարդ և պետք է առաջին հերթին նայի ֆուտբոլին, թե ինչ է կատարվում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Արթուր Ղահրամանյան