Փախստականները վկայականները կարող են օգտագործել նաև որպես կանխավճար՝ հիփոթեքային վարկ ձևակերպելու համար. Իրինա Դավթյան

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Կառավարությունը հավանություն տվեց մի ծրագրի, որով նախատեսվում է փախստականների 112 ընտանիքի տրամադրել բնակարանների գնման վկայագրեր, որոնցով նրանց կկարողանան բնակարաններ ձեռք բերել: 10 տարի և ավելի նման ծրագիր չէր իրականացվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։

«Վերջին անգամ նման ծրագրով կառավարությունը հանդես էր եկել 2005-2008 թվականների ընթացքում։ Այսքան դադարից հետո, անշուշտ, սա ուրախալի իրադարձություն է։ Հույս ունենք՝ այս որոշմամբ Կառավարությունը սկիզբ դրեց մի գործընթացի, որը շարունակական կլինի և վերջապես հնարավոր կլինի փուլ առ փուլ լուծում տալ այս կարևոր հիմնախնդրին։ Նախևառաջ այս ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք արդեն իսկ կան մի ծրագրի մեջ, որը Կառավարությունն ընդունել էր 2005 թվականին։ Սա այն ընտանիքներն են, որոնք հաշվառվել են որպես բնակարանի առաջնահերթ կարիքավոր փախստականի ընտանիքներ»,- ընդգծեց Իրինա Դավթյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ բնակարանները տրամադրվելու են Երևանի 5 վարչական շրջաններում բնակվող փախստականներին, դրանք են՝ Ավան, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները։

«Առաջնահերթ ծրագրում ներառված է 895 ընտանիք, որից 641-ը՝ Երևանում, 254-ը՝ մարզերում»,- ասաց նա։

«Փախստականների ձայնը» հասարակական կազմակերպության նախագահ Օկսանա Մուսայելյանը նկատեց, որ փախստականներն ապրում են շատ վատ պայմաններում, խնդիրը նոր չէ, 30 տարի է՝ խնդիրը կա:

«Շատ հաճախ պայմանները նվաստացուցիչ են։ Նրանք հուսահատվել էին, որ իրենց խնդիրը երբևէ կլուծվի»,- նկատեց Մուսայելյանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետը տեղեկացրեց, որ բնակարանի գնման վկայականի տրման համար հիմք է ընդունվում Ավան վարչական շրջանի կադաստրային շուկայական միջին արժեքն այս տարվա առաջին կիսամյակի համար:

«Այդ 112 ընտանիքից 70-ին տրվելու է մեկ սենյականոց բնակարանի գնման վկայագիր, 28 ընտանիքի տրվելու է երկու սենյականոցի, իսկ 14-ին՝ 3 սենյականոցի վկայագիր: Մեկ սենյականոցի համար տրվելու է շուրջ 12 մլն դրամ, որը կազմում է մոտ 24 հազար դոլար: Դրանով հնարավոր կլինի բնակարանները ձեռք բերել: Շահառուների մեջ մեծ թիվ են կազմում տարեց մարդիկ, որոնք կարող են դժվարություն ունենալ բնակարան գնելու, նախատեսում ենք իրենց համար որոշակի աջակցություն տրամադրել»,- ընդգծեց Իրինա Դավթյանը։

Հարցին, թե 2005-2008 թվականներին, երբ եղել է նմանատիպ ծրագիր, քանի՞ ընտանիքի է բնակարան տրվել, Դավթյանը պատասխանեց. «4 տարվա ընթացքում բնակարանների գնման վկայագրեր էին տրամադրվել 1070 ընտանիքների, որոնցից 718-ը կարողացել էին իրացնել այդ վկայագրերը։ Փախստականները որտեղ ցանկանան, այնտեղ էլ կարող են բնակարան գնել, որևէ սահմանափակում չկա, անգամ կարող են մարզերում ձեռք բերել»,- նշեց նա:

Վերջինս ընդգծեց, որ ծրագրի տևողությունը մեկ տարի է, այդ մեկ տարում պետք է հասցնեն բնակարանը ձեռք բերել:

Դավթյանի հավաստմամբ՝ վկայականները կարող են օգտագործել նաև որպես կանխավճար՝ հիփոթեքային վարկ ձևակերպելու համար:

Հարցին՝ հաջորդ տարի քանի՞ ընտանիք կընդգրկվի, դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ լիահույս է, որ ծրագիրը կշարունակվի: