Ջուլիան Ասանժը կարող է բանտում մահանալ. բժիշկները մտահոգություն են հայտնել

Լուրեր

18.11.2026 | 13:22
Խուդաթյանն Իրանի փոխնախագահի և նախարարների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր
18.11.2026 | 13:14
Հայաստանի Մ-19 հավաքականը մարտական ոչ-ոքիով է ավարտել պայքարը Եվրոյի որակավորման փուլում
18.11.2026 | 13:09
Նարեկ Կարապետյանը մինչև պատգամավոր դառնալը նվազագույն աշխատավարձ էր ստանում․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 13:00
Ինչու Ալեն Սիմոնյանը չի մասնակցել ՔՊ վարչության հերթական նիստին
18.11.2026 | 12:58
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազաներին
18.11.2026 | 12:50
Փաշինյանը ուղերձով դիմելու է ժողովրդին․ ուղերձում կհայտարարի Սահմանադրության նախագծի հրապարակման մասին
18.11.2026 | 12:46
Առաջարկում եմ գործարկել Հայաստանի «ֆինանսական հրթիռը»․ նախարարը ներկայացրել է բյուջեի նախագիծն ու տնտեսական ցուցանիշները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:37
Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ
18.11.2026 | 12:29
Հայաստանի գազամատակարարման համակարգը պատրաստ է ձմռանը․ «Գազպրոմ Արմենիա»
18.11.2026 | 12:18
Խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանում իմ հանդիպման հիմնական թեման կլինի․ Գերմանիայի ԱԳ նախարար
18.11.2026 | 12:10
Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ-ն բյուջեի նախագիծը կքննարկի // Քամու ուժգնացում է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 12:09
Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչի ուղեգիր է ապահովել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:04
Հայաստանում սննդամթերքի, կոշկեղենի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում
18.11.2026 | 12:01
Nvidia-ն մերժել է Ջենսեն Հուանգի՝ գլխավոր տնօրենի պաշտոնին վերադառնալու առաջարկը
18.11.2026 | 11:52
Ինչքա՞ն է բյուջեի ճեղքվածքը այս տարի․ Նարեկ Կարապետյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավելի քան 60 բժիշկներ կարծում են, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կյանքը վտանգի տակ է: Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարին ուղղված նամակում նրանք նշել են, որ բանտում պատիժը կրող Ասանժը շտապ բժշկական և հոգեբանական օգնության կարիք ունի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ութ երկրներից մասնագետները կարծում են, որ Ջուլիան Ասանժին Բելմարշի առանձնակի վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտից անհրաժեշտ է տեղափոխել համալսարանական կլինիկա: Նամակի համաձայն՝ «իրական վտանգներ» կան, որ բանտում Ասանժը «կարող է մահանալ»:

«Բժշկական տեսանկյունից իրավիճակն անհետաձգելի է: Չի կարելի ժամանակ կորցնել»,- ընդգծել են մասնագետները՝ կասկած հայտնելով, որ 48-ամյա Ասանժի առողջական վիճակը նրան թույլ կտա մասնակցել ԱՄՆ-ի հայցի հիման վրա նրան արտահանձնելու լսումներին:

Նշենք, որ մասնագետները նման գնահատական ներկայացնելիս հիմնվել են հոկտեմբերի 21-ի լսումներին ներկաների վկայությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի կտտանքների հետաքննության հատուկ ներկայացուցիչ Նիլս Մելդերի զեկույցի վրա: