ԵՄ Խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմն առանց Մեծ Բրիտանիայի թեկնածուի

Լուրեր

18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
Բոլորը

ԵՄ Խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նոր կազմը Ուրսուլա ֆոն դեր Լյաենի գլխավորությամբ, որը պետք է աշխատանքն սկսի դեկտեմբերի 1-ին։ Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի՝ երկուշաբթի Բրյուսելում տարածված հայտարարությունում։ Մեծ Բրիտանիան, որը պետք է դուրս գա Եվրամիությունից 2020 թվականի հունվարի 31-ից, այդպես էլ Բրյուսելին չի ներկայացրել իր թեկնածուին։ ԵՀ նոր կազմը այժմ վերջնականապես պետք է հաստատի Եվրոպական խորհրդարանը, որը դրա համար կքվեարկի նոյեմբերի 27-ին Ստրասբուրգում, լիագումար նիստում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Խորհուրդն այսօր հաստատել է անձանց ցուցակը, ովքեր առաջարկվել են Եվրահանձնաժողովի կազմում նշանակվելու համար մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը։ Սա Եվրախորհրդարանում քվեարկության հնարավորություն է բացում ԵՀ լրիվ կազմի հաստատման համար»,- ասվում է փաստաթղթում։

Մեծ Բրիտանիան, որը, համաձայն Լիսաբոնի համաձայնագրի, պետք է ԵՄ-ից դուրս գար 2019 թվականի մարտին՝ Եվրախորհուրդ գրավոր հայտարարություն տալուց ուղիղ 24 ամիս հետո, չկարողացավ դա անել երկրի քաղաքական էլիտայի շրջանում սուր տարաձայնությունների պատճառով։ Մինչև այդ պահը, ձևականորեն Մեծ Բրիտանիան մնում է ԵՄ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտականություններով, ներառյալ սեփական եվրահանձնակատարի նշանակման պարտականությունը նոր Եվրահանձնաժողովի կազմում։ Բայց Լոնդոնը դա չի արել, և հիմա ԵՄ ինստիտուտները պատրաստում են իրավաբանական հիմնավորում, որը թույլ կտա Լոնդոնի համար ևս մեկ բացառություն անել ու խուսափել իրավաբանական ճգնաժամից նոր Եվրահանձնաժողովի նշանակման հետ կապված։