«Ռեալ տնտեսական աճը 2020-ին հասնելու է 2,5 տոկոս»․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը

-Այսօր ինչի՞ հաշվին է զարգանում տնտեսությունը։

-Նախ պետք է հասկանալ՝ զարգանու՞մ է, թե՝ ոչ։ Մի քանի գործոններ կան։ Դրանցից մեկը խոշորածավալ ավտոմեքենաների ներկրումը, որ օրական արդեն 1500-ին մոտ է՝ տարվա սկզբի 200-250-ի փոխարեն, կարող եմ նշել առևտրի ծառայությունների մասին, բայց մեկ բան էլ պիտի ակնհայտ նշենք, որ հանրապետությունում ներգրավվող ներդրումների ծավալը էականորեն ցածր է, այն ինչի հաշվին, որ պետք է աճի։ Բայց չենք կարող չնշել տուրիզմի մասին, զբոսաշրջիկների ծավալն աճել է։

-Պարոն Մելքումյան, ճի՞շտ է, որ հեղափոխությունը ներդրումներ չի սիրում։

-Հեղափոխությունների ժամանակ անմիջապես հեղափոխությունից հետո ներդրողները սպասում են, որ խաղի կանոնները կայունանան։ Որովհետև ներդրումը սիրում է կայուն, հանգիստ, հանդարտ, անվտանգ վիճակ։ Բայց մեզ մոտ թավշյա հեղափոխություն էր, բոլորը հասկացան, որ այստեղ ինչ-որ կատակլիզմներ, շատ դիմակայություններ չկան, միանգամից եղավ ամեն ինչ։ Տարիուկեսը քիչ ժամանակահատված չէ, որ հակակոռուպցիոն պայքարի, արհեստական մենաշնորհների վերացման արդյունքում ներդրումներ գային։ Ուրեմն այստեղ ինչ-որ խնդիրներ կան։ Դրանց հետևանքով ներդրումները չեն շտապում գալ Հայաստան։ Ընդունենք դուք ունեք 10 հիվանդություն և դրանցից 2-3 բուժվել են։ Բայց այն 7-8-ը մնացել են։ Ձեզ հարցնում են՝ դուք առո՞ղջ եք, ասում եք՝ ոչ։ Որովհետև դեռևս 6-7 հիվանդություն ունեմ։ Դա նշանակում է, որ ներդրումային կամ գործարար միջավայրը սիրում է առողջ վիճակ։ Դեռևս մենք հեռու ենք այդ միջավայրից։

-Այսօրվա դրությամբ ի՞նչը կարող է վախեցնել ներդրողին։

-Ներդրողի հետ պետք է աշխատել։ Նա որ գալիս է, ու՞ր պիտի գնա։ Դուք կարո՞ղ եք հասցեն ասել, թե ներդրողն ում է մոտիկանում, հատկապես այն պայմաններում, երբ ինքը պետք է օգտվի համայնքային և պետական ծառայություններից։ Օրինակ, ինքը պետք է ստանա շինարարական թույլտվություն, ինքը պետք է իր գյուղատնտեսական նշանակության հողը փոխի արտադրական կամ հասարակական նշանակության հողի։ Նա պետք է պետական փորձաքննություններ անցնի, նա պետք է սերտիֆիկացիա անցնի, պետք է լիցենզիա ստանա։ Տեսեք քանի՞ մարմին պետք է գնա։ Կարո՞ղ էր նա մի պատուհանի մոտենալ, որտեղից կասեն՝ այսքան ժամանակահատվածում ես քո ծրագիրն աջակցում եմ կամ մերժում։

-Այսինքն, առաջին խոչընդոտը բյուրոկրատիա՞ն է։

-Առաջին խոչընդոտը հենց ներդրողի հետ արդյունավետ աշխատանք չկատարելն է, որակյալ ծառայություն չմատուցելն է և պետական կառավարման համակարգի ոլորտների կառավարման անբավարար կամ ցածրորակ լինելը։ Ոլորտներ կան, որ հեռու են բավարար լինելուց, օրինակ՝ ջրային տնտեսության համակարգը, չնայած երկու օրենսդրական նախագիծ եմ անցկացրել, հեռու է բավարար լինելուց, էստեղ պետք է արմատական, արագ փոփոխություն անել։

-Փաշինյանը հայտարարում է, որ այս բյուջեն հեղափոխական է, որովհետև «ճշգրիտ իրագործումն է այն նախահեղափոխական խոստման, որ ես հնչեցրել եմ»։ «Հեղափոխությունը պոզով-պոչո՞վ է լինում: Ճանապարհաշինության համար 2020թ. բյուջեով նախատեսվում է այնքան գումար, որքան 2015, 16, 17 թվականների բյուջեով միասին վերցրած: Շա՞տ տեղերում եք աշխարհում տեսել, որ բյուջեում խոսեն 100, 125, 110 տոկոսների մասին: Բա հեղափոխությունը էլ ո՞նց է լինում»։

-Նախ տնտեսական հեղափոխության մասին է խոսքը, երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, դա նշանակում է իրերի վիճակի կտրուկ փոփոխություն։ Դուք ձեր կամ ձեր հարևանների ապրելակերպում կտրուկ փոփոխություն տեսնու՞մ եք։ Մենք հեռու ենք հավատալուց, որ դա միանգամից պետք է լիներ։ Եվ պատահական չէ, որ այս տարվա փետրվարին հնգամյա ծրագիրն էր ներկայացվում, մեր քաղաքական ուժն ասեց, որ այդ ծրագիրը չի սպասարկելու տնտեսական հեղափոխության իրականացմանը։ 2020-ի բյուջեն ապացուցում է, որ մենք իրավացի ենք։ Այն ցուցանիշները, որ դրված են հնգամյա ծրագրի հիմքում, շատ հեռու են հեղափոխությունից, օրինակ՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ տարին 1 տոկոս ներդրումների աճ։ Հիմա եկավ նոր բյուջեի նախագիծը և ի՞նչ ստացանք (ցավոք սրտի եմ ասում, չեմ ուրախանում դրանով)՝ 19 թվականի հունվար-հունիսը ներառյալ պաշտոնական տվյալներով ներհոսած ներդրումների ծավալը և արտահոսած ներդրումների ծավալը 7,8 միլիարդ դրամ է կամ 15 միլիոն դոլար։ Հիմա սա հեղափոխակա՞ն է, թե՝ ոչ։ Իհարկե ոչ։ Եթե հարկային համակարգում, համաձայնենք, ստվերը կրճատվել է և բյուջե են եկել հարկային մեծ եկամուտներ՝ հիմնականում առևտրի և ծառայությունների ոլորտից։ Հաջորդ տարի այդ եկամուտները չեն գալու, որովհետև այդ ստվերը անվերջանալի մի հոր չի, նա ինչ-որ մակարդակ ունի, կրճատվելու է, թեպետ էլի կա, բայց կրճատվել է հիմնականը։ Այսինքն, հաջորդ տարի այդքան եկամուտներ չեն գալու։ Երկրորդ, տնտեսական աճ արհեստական կարող են գեներացնել գնաճի հաշվին։ Այսինքն, 4,9 տոկոսը, որ ասում են, դրանից եթե հանենք գնաճի չափը, դրանից եթե հանենք ներկրվող մեքենաները, որոնք այլևս նախկին ծավալով չեն լինելու, դրանից էլ եթե հանենք որոշ ծառայություններ և առևտուր, կտեսնենք, որ ռեալ տնտեսական աճը իջնում է 2-2,5 տոկոս։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: