Ինչպես են թանգարանի գործերը հայտնվել eBay-ում. Կալենցի որդին ահազանգում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.12.2024 | 20:00
Պետական պարտքի կրկնապատկումն ու պարտքը չավելացնելու Փաշինյանի խոստումը. Փա՞ստ, թե փուստ
21.12.2024 | 19:38
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
21.12.2024 | 19:00
Մեզանում ահավոր անճաշակ, ոչ հայի մասին հարմոնիաներով երգերը շատ են, կանգ առնել է պետք. Էմմա Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.12.2024 | 18:30
Լոնդոնում Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ գույքը թաքցվում է օֆշորներում․OCCRP
21.12.2024 | 17:53
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, որոնցից մեկն այրվել է
21.12.2024 | 17:27
Գերմանիայում սուգ է հայտարարվել Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի հիշատակին
21.12.2024 | 16:49
Վթար Երզնկա գյուղում. կան տուժածներ
21.12.2024 | 16:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.12.2024 | 15:55
Այս գիշեր Երևանում հնարավոր է թույլ ձյուն տեղա
21.12.2024 | 15:32
Խորապես վշտացած եմ Մագդեբուրգում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ ՀՀ նախագահ
21.12.2024 | 15:05
Հաագայում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳՆ-ների միջև
21.12.2024 | 14:44
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենին
21.12.2024 | 14:35
Ջերմուկում կանցկացվի ամանորյա բացօթյա համերգ և Սուրբ Ծննդյան տոնավաճառ
21.12.2024 | 14:10
Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին
21.12.2024 | 13:49
Սուրբ Ծննդյան գիշերը Երկրի վրայով կթռչի 2024 XN1 աստերոիդը՝ 10 հարկանի շենքի չափով
Բոլորը

Նկարիչներ Հարություն, Արմինե, Սարո Կալենցների, Երվանդ Քոչարի, Նիկոլայ ու Նազելի Նիկողոսյանների գործերը պատանդառվել են Կալենցի տուն-թանգարանում. հայտարարում է արվեստագետ-համադրող Հարություն Կալենցը՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Կալենց ավագի թոռը։ Չի կարողանում անգամ իր գործերին մոտենալ, ցուցահանդեսի ներկայացնել։ Թեև տուն-թանգարանի շենքի համասեփականատեր է, դռները նրա առաջ փակ են:

«Ֆիզիկապես խնդիրներ են ստեղծվում, սվարկա է արվում մուտքը, ես տուն մտնելու համար պետք է բալգարկա վերցնեմ, ընկերների կանչեմ»,- պատմում է Սարո Գալենցի որդի Հարություն Կալենցը։

Զոդման դեմ բողոքել է Արաբկիրի ոստիկանություն, որտեղից հորդորել են դիմել Եվրադատարան։ 2017 թվականին Սարո Գալենցի մահից հետո Կալենցի թանգարանում տնօրեն է նրա այրին՝ Լարիսա Կատասանովան։ Հարություն Կալենցն ասում է՝ վտանգի տակ է հայտնվել մշակութային մի ամբողջ ժառանգություն՝ գործերն անհետանում են, հայտնվում շուկայում։ Բայց զարմանալին դեռ առջևում էր։ Հարություն Կալենցը eBay-ում տեսել ու գնել է իր ու իր մայրիկի՝ Նազելի Նիկողոսյանի գործերը․ «Էս գործը ինձ առաջարկեցին, և ես չէի կարող չգնել։ Գողացված գործ ա երևի, որովհետև մայրս ա պատկերված՝ իր դիպլոմային աշխատանքն է։ Հայրս ա՝ ինձ ա ձեռքի վրա դրված։ Էս վիճակում մի քանի հազար դոլար պիտի տամ, որ մորս գործը հետ գնեմ»։

Հարություն Կալենցը չի կարողացել տուն-թանգարանից հանել անձնական բնույթի նամակները, որոնք կարդացել են ու իր ներկայացմամբ՝ սպառնում են։ 2017-ին Սարո Գալենցի մահից հետո նրա գործերն անցել են եղբորը՝ Արմեն Կալենցին, բայց գործերի փաստացի տնօրինողը Կատասանովան է։ Ըստ Հարություն Կալենցի՝ մշակութային մի ամբողջ ժառանգություն հայտնվել է Կալենցի թանգարանը ղեկավարող Լարիսա Կատասանովայի ձեռքի տակ՝ կեղծիքով։ Ցույց է տալիս նվիրատվության պայմանագիրը, որի վերջում Սարո Գալենցին վերագրվող կասկածելի ստորագրություն է, չկա նոտարական վավերացում․ «Նախ՝ ստորագրությունն է փոխված, երկրորդը՝ ոչ պրոֆեսիոնալ բառեր են օգտագործում՝ «մի ամբողջ արխիվ», առանց հասկանալու ինչ է ամբողջ արխիվի մեջ մտնում։ Երկրորդը՝ ցուցակը, որ նայում ես, Արմինեի գործերի անունները հարցականներով են, ոչ չափսեր կան, թվերն են փախած, հորս գործերի անուններն են հորինված»։

Ստորագրության կեղծման փաստով դիմել են Դատախազություն, այստեղ քննչական մարմինը հանցադեպ չի նկատել։ Կալենցների ժառանգության խնդիրը հասել է դատական ատյաններ։ Հայցապահանջն է՝ կեղծ գործարք ճանաչել Սարո Կալենցից եղբորը նվիրատվության պայմանագիրը։ Առաջին ու վերաքննիչ ատյանները մերժել են պահանջը, գործը Վճռաբեկ է հասել։ Փաստաբան Թեհմինե Հովսեփյանն ասում է․ «Նվիրատվության պայմանագրում կա հանձնում-ընդունում թերթ, իրականում չի եղել։ Եթե չկա հանձնում-ընդունում, չկա իրավական հետևանք։ Չկա գույքի տիրապետում-տնօրինում։ Արմեն Կալենցը Ամերիկայում է ապրում, իրոք, չի տիրապետում իրավիճակին, սակայն պահանջը դատարանը չբավարարեց»։

Տուն-թանգարանի բաժնեմասային սեփականատեր Հարությունը հոր այրուն առաջարկել է գույքագրել, թե թանգարանում ինչ գործեր կան։ Միայն այդպես հնարավոր կլինի հասկանալ մշակութային արժեքների իրական քանակն ու արժեքը։ 2017-ի նոյեմբերին նոտարը փորձել է տուն մտնել, բայց սկանդալը պատրաստ էր՝ ներս չեն թողել:

«Ասեցին ստեղ գույքագրում չի լինելու։ Հարցը գնում ա կտավների մասին։ Փորձում են վաճառել, և բնական է՝ դրա համար էլ նոտարին ներս չեն թողնում։ Ակնհայտ է, որ էդ ցուցակը պետք չի, որ տիրանան գործերին»,- ասում է Հարություն Կալենցը։

Դատարանը պարտավորեցրել է Լարիսա Կատասանովային՝ չխոչընդոտել գույքագրման պահանջը։ Վերջինս, սակայն, շուրջ 5 անգամ բողոք է ներկայացրել վերադաս դատական ատյան, ասում է փաստաբան Թեհմինե Հովսեփյանը․ «Վճռաբեկ բողոքներ են բերվել, ինչի պատճառով էլ մենք չենք կարողանում համապատասխան կատարողական թերթը ներկայացնել և հարկադիր կատարման ծառայակցի միջոցով ներկայանալ տուն-թանգարան և կատարել կտավների գույքագրում»։

Կապվեցինք Լարիսա Կատասանովայի հետ։ Մերժեց հարցազրույց տալ, թույլ չտվեց այցելել տուն-թանգարան ու նկարահանումներ կատարել՝ ասաց, որ թանգարանում ընդունելու հնարավորություններ չունի՝ այն փակ է։ Իր հասցեին ուղղված մեղադրանքների իսկության մասով, ասաց՝ թող պատմի  Հարություն Կալենցը, երբ իրավական պրոցեսները կավարտվեն. «Մենք ընկել ենք կրակը իր ամեն ինչի համար, սենց ասեմ՝ վերջացավ գնաց»։

Տիկին Կատասանովային հարցրինք նվիրատվության պայմանագրի՝ կեղծ լինելու իսկության մասին, պատասխանեց․ «Ես ձեզ ոչ մի բան չեմ ասի հեռախոսով, սիրելիս»։

Կատասանովայի փաստաբան Էմիլ Ամիրխանյանը տեղեկացրեց, թե փորձաքննությամբ պարզվել է, որ Սարո Գալենցի անունից դրված ստորագրությունը կեղծ չէ, և քրեական գործը կարճվել է։

«Դա իրականությանը չհամապատասխանող պնդում է, և զուտ ենթադրություններ են նրա պահանջի հիմքում, թե դա կեղծիք է։ Եղբայրը եղբորը նվիրել է իր գույքը, և որևէ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող։ Եթե հիմնավոր լիներ, փորձաքննությունը դրա պատասխանը կտար»,- ասաց փաստաբան Էմիլ Ամիրխանյանը։

Ինչո՞ւ Լարիսա Կատասանովան գույքագրում անել չի թույլատրում։ Փաստաբան Էմիլ Ամիրխանյանը պարզաբանեց՝ 2017-ին նախապես իրենց հետ չէին համաձայնեցրել գույքագրումը, պատճառը այդ է:

«Եթե կողմը պատշաճ կարգով ծանուցելով, նոտարի և վկայի ներկայությամբ մոտենա և համաձայնեցնի, մենք պատրաստ ենք գույքագրում իրականացնել»- նշեց փաստաբանը։

Փաստաբանն ավելացրեց նաև՝ նախաքննությամբ չի հիմնավորվել, որ Կալենցի թանգարանի նկարները վաճառվում են՝ այդ պնդումը իրական չէ։ Իսկ թե ինչպես է Հարություն Կալենցը իր ու իր մոր նկարները ձեռք բերել, Ամիրխանյանը պատասխանեց, թե գուցե դա գնել են ավելի վաղ կամ էլ նկարներ են, որոնք չեն նվիրաբերվել տուն-թանգարանին։ Ու չնայած հոր այրու համառությանը, Հարություն Կալենցը հույս ունի շուտով վերադարձնել իր ընտանիքի արարած մշակութային ժառանգությունը։

Ռոբերտ Անանյան