Կարեն Կարապետյանն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի և համայնքի ներկայացուցիչների հետ զրույցում ամփոփել այցի արդյունքները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի: Կառավարության ղեկավարին այստեղ դիմավորել են Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչները: Վերջիններս ողջունել և կարևորել են ՀՀ վարչապետի այցն Իրան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի հայ-իրանական կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: 

Կարեն Կարապետյանն ամփոփելով այցի արդյունքները՝ նշել է, որ Իրանի իշխանությունների հետ ունեցել են կառուցողական և արդյունավետ բանակցություններ, որոնք նոր թափ կարող են հաղորդել երկկողմ տնտեսական համագործակցությանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Վարչապետը նշել է, որ քննարկել են էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, ազատ տնտեսական գոտիներին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր: 

 

«Ունեցել ենք բաց երկխոսություն և արդյունավետ բանակցություններ: Համոզված ենք, որ առկա է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժ: Իրանն այսօր տարբեր պետություններից ներկրում է բազմաթիվ ապրանքներ, որոնք արտադրվում են Հայաստանում: Կարող ենք երկկողմ փոխշահավետ հարաբերություններին հաղորդել նոր լիցք՝ նաև Մեղրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտու գործարկմամբ», – ասել է կառավարության ղեկավարը: Անդրադառնալով հայ համայնքի հետ կապերին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ կարևորում է համագործակցությունը և առաջին հերթին վերջիններիս ներգրավվածությունը տարբեր ոլորտներում՝ կառավարման մշակույթի, փորձի փոխանակման և նոր միայն ներդրումային ծրագրերի իրականացման առումով:

Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը ՀՀ կառավարությանը մաղթել է արդյունավետ գործունեություն և հաջողություններ ձեռնարկած նախաձեռնություններում: