Ամերիկացիները կարող են գնալ հայկական լաբորատորիաներ այնքան և նույն ճանապարհով, ինչպես կարող են գնալ Ռուսաստանի ներկայացուցիչները. Փաշինյան

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

«Ռոսիյսկայա գազետա»-ի լրագրող  Դիանա Կովալևան երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետին հարց է ուղղել  ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հայկական լաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի մասին:

–  Վերջերս լուրեր տարածվեցին, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հայկական լաբորատորիաներին ռուս մասնագետների մուտքի մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև հուշագրի ստորագրումը հետաձգվել է: Ես ուզում էի Ձեզ հարցնել, թե ինչն է խանգարում այս փաստաթղթի ստորագրմանը, և միգուցե արդեն հայտնի է, թե երբ կստորագրվի այն:

Նախևառաջ, այդ լաբորատորիաները չեն ֆինանսավորվում Միացյալ Նահանգների կողմից: Դրանք ստեղծվել են Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Այսինքն՝ ոչ ոք, բացի հայ պաշտոնյաներից, այսինքն ոչ բոլոր պաշտոնյաները, այլ միայն այն պաշտոնյաները, ովքեր մուտք ունեն այդ հաստատություններ, ոչ ոք այլևս չունի իրավունք մուտք գործելու այդ հաստատություններ: Դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, ինչպես այս շենքը: Այո՞: Դրսից ոչ ոք, առանց Հայաստանի իշխանությունների թույլտվության, չի կարող մտնել այս շենք: Դուք նույնպես եկել եք այստեղ, բայց որոշ ընթացակարգեր եք անցել: Պետք է փաստել, որ սա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Օրինակ՝ մենք ունենք նաև օբյեկտներ, որոնք Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվել են Ռուսաստանի Դաշնության կողմից, տեխնիկական սարքավորում և այլն և այլն: Կան տեխնիկական միջոցներ, որոշ ենթակառուցվածքներ, որոնք Հայաստանին նվիրաբերել է Չինաստանը և շատ այլ երկրներ, բայց այս ամենը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Սա շատ կարևոր նրբերանգ ունի: Այսինքն, ամերիկացիներն այնտեղ ազատ մուտք չունեն, և այժմ, այս պահի դրությամբ, նրանք կարող են գնալ այնտեղ այնքան և նույն ճանապարհով, ինչպես կարող են գնալ Ռուսաստանի ներկայացուցիչները: Երբեմն ռուսական մամուլում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամերիկացիները, երբ ցանկանան, կգան, երբ ցանկանան, կգնան: Դա այդպես չէ: Եվ ոչ միայն ամերիկացիները, ոչ ոք, բացի Հայաստանի Հանրապետության այն ներկայացուցիչներից, ովքեր աշխատում են այս լաբորատորիաներում, իրավունք չունեն այնտեղ լինել, քանի որ դրանք բավական վտանգավոր օբյեկտներ են: Մենք ունեինք համաձայնագրի նախագիծ, բայց ինչքան ինձ տեղեկացրին, մենք պատրաստ էինք ստորագրել, բայց ինչ-ինչ պատճառներով մեր ռուս գործընկերները որոշեցին չստորագրել այն: Նրանք առաջարկել են լրամշակել այդ փաստաթուղթը, և մենք համաձայնել ենք: Մենք միասին կաշխատենք այս փաստաթղթի շուրջ: Երբ երկու կողմերը պատրաստ լինեն ստորագրելու, այդ ժամանակ մենք կստորագրենք:

– Ռուսական կողմը չի՞ նշել, թե կոնկրետ ինչն է պետք լրամշակել:

Միգուցե նշել է, բայց ես չեմ կարող կիսվել Ձեզ հետ այդ տեղեկատվությամբ:

-Նույն լաբորատորիաների վերաբերյալ: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այնպիսի մտքեր, որոնք մամուլում ի հայտ են գալիս այն փաստի շուրջ, որ այդ լաբորատորիաներ, այո, կարող են մուտք գործել միայն այնտեղ աշխատող ՀՀ քաղաքացիները, բայց, հավանաբար, այս աշխատանքը կատարվում է, ինչպես ասում են, նախկին հովանավորների պատվերով:

 Գիտեք, ես արդեն ասացի, որ սա Հայաստանի սեփականությունն է: Ես արդեն ասացի, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է: Ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել ձեր ասածը:

Այսինքն՝ մենք հիմա գործո՞ւմ ենք Ռուսաստանի դեմ, այո՞: Մենք ուզո՞ւմ ենք վնասել Ռուսաստանին: Մենք ներքաշվա՞ծ ենք Ռուսաստանի դեմ դավադրության մեջ: Այսպիսի բան չի կարող լինել: Համենայն դեպս, այսպիսին է ռազմավարական դաշնակցի մասին մեր պատկերացումը: Հուսով ենք, որ բոլորս այդպես ենք ընկալում այս արտահայտության իմաստը` ռազմավարական դաշնակից:

Սա նշանակում է, որ մենք չենք կարող ոչ մի կերպ գործել միմյանց դեմ, չենք կարող գործել այնպես, որպեսզի խախտվեն անվտանգության շահերը: Բացառվում է, որ մենք ինչ-որ կերպ գործենք Ռուսաստանի անվտանգության դեմ: Դա պարզապես չի կարող պատահել: Վստահ եմ, որ Ռուսաստանը նույնպես չի գործի Հայաստանի անվտանգության դեմ: