«Կոչ ենք անում վերացնել Սեբաստացի կրթահամալիրի կրթական պարտեզի ինքնաշեն ճաղավանդակները»․ Աշոտ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոչ մի բան չի փոխվել, հակառակը՝ շարունակում են զավթումները, այդ տգեղ ցանկապատերը, մետաղական ցանցերը։ Այդ ցանկապատերը ոչ միայն տգեղ են, հակակրանք են առաջացնում, այլ նաև վտանգավոր են, որովհետև 20 հազար բնակչություն ունեցող ՀԱԹ Բ-1 բնակելի թաղամասի կենտրոնը, եթե մենք չլինեինք, 8 կտորի պետք է բաժանված լիներ, քանի որ այնտեղ 6 մանկապարտեզ և 2 դպրոց կա։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով համայնքային ենթակայության թիվ 93 և թիվ 76 մանկապարտեզների, ինչպես նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի միջև տեղադրված ինքնաշեն ճաղավանդակներին։

«Եթե մենք այդ թաղամասում չլինեինք, ապա ութ՝ իրար հակադրված, մեկ ընդհանուր տարածքում գտնվող հատված էր լինելու։ Ամբողջ թաղամասը զրկում են կենդանի, բնական, ամենօրյա հաղորդակցումից։ Այսինքն՝ այս հսկա բնակելի զնագվածն իր ներքին, թաղային կյանքը չունի։ Այդ բաժանումներն այնքան լուրջ են դարձել, որ խանգարում են բնակիչներին, չեն թողնում, որ նրանց կենսագործունեությունը հարմարավետ լինի։ 2015 թվականին մենք հանդգնեցինք Կրթական պարտեզ նախագիծն իրականացնել, այսինքն՝ փորձել անկախ պատկանելությունից բոլոր ուսումնական հաստատությունները դիտել մեկ կենսական միջավայրի մեջ․ հանել ցանկապատերը, պատնեշները, միասնական ոռոգման ցանց դնել, միասնական լուսավորություն և անցումներ ապահովել»,- ասաց Բլեյանը։

Ըստ նրա, սակայն, իշխանափոխությունից հետո անցանկալի փոփոխություններ եղան։ «Երևանի քաղաքապետարանին պատկանող՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Թիվ 93 մանկապարտեզում որոշում են նոր ցանկապատեր դնել։ Պահանջում ենք, որ արագ հանեն այդ ինքնաշեն ցանկապատները։ Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ Երևանի քաղաքապետը մի փոքր այլ քաղաքապետ է, երբ խոսքը վերաբերում է իր հիմնած մանկապարտեզին, իսկ եթե դա Կառավարության որոշմամբ ստեղծված է, վերաբերմունքն ուրիշ է։ Իսկ գուցե քաղաքապետը պետք է իրեն այլ քաղաք, այլ բնակավա՞յր ընտրի։ Մենք եղել ենք, կանք։ Քանդակագործ Վիգեն Ավետիսի խոսքով էլ՝ հարցը վերաբերում է ոչ թե Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տարածքին, այլ, առաջին հերթին, Բանգլադեշ կոչվող շրջանին։

«Ժամանակն է, որ նախաձեռնությունն անցնի մասնագետների փուլ։ Ինչ է կատարվում Հայաստանում․ վստահության պակաս կա, ոչ ոք ոչ ոքի չի վստահում։ Ոստիկանները գալիս են՝ այդ ճաղավանդակները պաշտպանելու։ Ումի՞ց, ինչի՞ց»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան