Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք շարունակում են ենթարկվել խտրականության ու մեկուսացվել հասարակությունից. ՀՔԱ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է: Այն հաստատվել է Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ և նշվում է 1992 թ.-ից:

Վերջին տարիներին ավելի շատ են բարձրաձայնվում հոգեկան առողջության բնագավառում պետական մարմինների կողմից իրականացվող քաղաքականության և մարդու իրավունքների վիճակի խնդիրները: ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից շարունակում են խոցելի մնալ: Նրանք շարունակում են ենթարկվել խտրականության ու մեկուսացվել հասարակությունից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2016 թ. իրականացված մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ՝ մշտադիտարկված հրապարակումների 25 տոկոսը պարունակում են այնպիսի տեքստեր և ձևակերպումներ, որոնք նպաստում են  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ հասարակության մեջ առկա կարծրատիպերի ու խարանի ամրապնդմանը։

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք «ազատազրկվում են» հոգեբուժարաններում, խնամքի հաստատություններում՝ կորցնելով իրենց իրացնելու հնարավորությունը, իրենց եսը։ Դա հետևանք է թե առկա խարանի ու կարծրատիպերի, թե անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների բացակայության և թե օրենսդրական անբավարար կարգավորումների:

2016 թվականի մայիսին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ներդրվեց ՀՀ-ում առաջին համայնքահեն ծառայությունը՝ Սպիտակի խնամքի տունը, որն իրականացնում է  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց  անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու բացառիկ ծրագրեր:

Հանրապետությունում հաշվառված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շուրջ 50 հազար անձանց գերակշիռ մասը զրկված է այդ հնարավորությունից. նրանց մի մասը գտնվում է փակ տիպի հաստատություններում՝ մեկուսացված համայնքից, մյուս մասը, ապրելով համայնքում, լիարժեք ներառված չէ համայնքային կյանքին, չի ստանում պատշաճ խնամք և բուժում: