Գյումուշհանեի հայկական եկեղեցում պեղումներ են կատարվել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Գյումուշհանե նահանգի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում պեղումներ են կատարվել։ Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Սուլեյմանիե շրջանում՝ մահմեդական մզկիթի հարևանությամբ գտնվող եկեղեցու ներսը շուրջ 2-3 մետր լցված է եղել հողով. փոխանցում է ermenihaber-ը:

Կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են եկեղեցու շինությանը պատկանող սյուներ, զարդաքանդակներ, հայերեն արձանագրություններ։ Թուրք ճարտարապետ Յուսուֆ Բուրաք Դոլուի խոսքով՝ այս ամենից բացի հայտնաբերվել են նաև տարրեր, որոնք բնորոշ են բացառապես մզկիթներին և հայկական եկեղեցիներում երբևէ չեն օգտագործվել։

«Երկու ուշագրավ դետալ կա․ դրանցից մեկը սյուներից մեկի գագաթին հայտնաբերված եերք կիսալուսնի և սուլթանական կնիքի նշանն է։ Դա հայերի ժամանակներից մնացած և ամենայն հավանականությամբ 19-րդ դարավերջին կամ 20-րդ դարասկզբին ներկով արված պատկեր է։ Մյուսը նույնպես մի սյան գագաթին տեղակայված կապույտ ներկված մուքարնաս է (իսլամական ճարտարապետությանը բնորոշ, միստիկ իմաստ վերագրվող փեթականման քանդակ – հեղ․)։ Մուքարնասը սովորաբար օգտագործվում է  մզկիթներում՝ սյուների գագաթներին կամ գմբեթի ստորին եզրերին։ Բայց այն օգտագործվել է այս եկեղեցում», -նշել է Դոլուն։

Թուրք ճարտարապետը նաև հավելել է, որ Սուրբ Աստվածածինը տարածաշրջանի մյուս եկեղեցիների նման երբևէ մզկիթի չի վերածվել։

«Մինչև 1915թ․հին Գյումուշհանեի շուրջ 15․000 բնակչությունից 1․500-ը հայեր են եղել։ Սա Սուլեյմանիեում միակ հայկական եկեղեցին է եղել», – հավելել է  Դոլուն։

Նա նշել է նաև, որ Սուրբ Աստվածածնից շուրջ 3 կմ հեռավորության վրա գտնվող Վանք վանական համալիրը Արևելյան Անատոլիայից մինչև Սև ծով ընկած ողջ տարածաշրջանի հայերի համար ուխտատեղի է եղել։