Երեխայի իրավունքները 30 տարեկան են. մեծ հաջողություններ, անհերքելի ձեռքբերումներ, բայց դեռ փոքր առաջընթաց ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների համար. ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ընդունումից ի վեր՝ աշխարհի երեխաների կյանքում հսակայական ձեռքբերումներ են գրանցվել: Այնուամենայնիվ, այսօր հրապարակված «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի խաչմերուկներում» զեկույցը փաստում է, որ ծայրահեղ աղքատության մեջ ապրող շատ ու շատ երեխաներ դեռ մնում են անտեսված:

Ամփոփելով Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակը՝ զեկույցը անդրադառնում է նաև վերջին երեք տասնամյակում գրանցված հաջողություններին՝ ապացուցելով որ քաղաքական կամքի ու վճռականության դեպքում երեխաների կյանքը իսկապես կարելի է ավելի բարեկեցիկ դարձնել:

«Վերջին երեք տասնամյակներում տպավորիչ ձեռբերումներ են գրանցվել. Ավելի ու ավելի շատ երեխաներ այսօր ավելի երկար ու ավելի առողջ են ապրում: Այնուամենայնիվ, նույնը չենք կարող ասել աղքատության մեջ ապրող ու առավել խոցելի երեխաների մասին»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը՝ ավելացնելով. «Այսօրվա երեխաները պետք է դիմակայեն ոչ միայն առողջության, սնուցման ու կրթության արդեն հայտնի մարտահրավերների, այլ նաև կլիմայական փոփոխություններով, առցանց բռնությամբ ու բուլինգով պայմանավորված մարտահրավերների: Մենք միայն նորարար մոտեցումների, նոր տեխնոլոգիաների, քաղաքական կամքի ու լրացուցիչ ներդրումների շնորհիվ կարող ենք Կոնվենցիայի տեսլականը իրականություն դարձնել աշխարհի բոլոր երեխաների համար»:

Զեկույցը երեխայի իրավունքների իրականացման վերաբերյալ վերջին երեք տասնամյակներում գրանցված ձեռքբերումների շարքում թվում է հետևյալը:

Աշխարհում մանկական մահացությունը կրճատվել է 60 տոկոսով:
Տարրական դպրոցից դուրս մնացող երեխաների մասնաբաժինը 18 տոկոսից նվազել է մինչ 8 տոկոս:

Կոնվենցիայի հիմնաքարային սկզբունքները՝ զրո խտրականություն, երեխայի լավագույն շահը, ծնվելու, ապրելու ու զարգանալու իրավունքը և պաշտպանության իրավունքը, ընդգրկվել են և/կամ հիմք են հանդիսացել աշխարհում բազմաթիվ սահմանադրությունների, օրենքների, քաղաքականությունների ու գործունեությունների համար:

Ցավոք, այս ձեռքբերումները հավասարապես չեն բաշխվել:

Ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում երկու անգամ ավելի հավանական է, որ ամենաաղքատ ընտանիքներում ապրող երեխաները չեն ապրի մինչ իրենց հինգ տարեկանը բոլորելը՝ ամենահարուստ ընտանիքների համեմատ:

Վերջին տվյալների համաձայն՝ Հարավ-սահարյան Աֆրիկայի երկրներում ամենաաղքատ ընտանիքներում ապրող երեխաների միայն կեսն է պատվաստված կարմրուկի դեմ՝ ամենահարուստ ընտանիքների երեխաների 85 տոկոսի համեմատ:

Ճիշտ է՝ մանկական ամուսնությունները նվազել են, սակայն այսօր որոշ երկրներում ամենաաղքատ աղջիկներն ավելի խոցելի են այս առումով, քան 30 տարի առաջ էին:

Երեխաներին սպառնացող նոր վտանգներն են՝

Աղքատությունը և խտրականությունը շարունակում են վտանգ հանդիսանալ աշխարհում միլիոնավոր երեխաների համար: Զինված հակամարտությունները, անհանդուրժողականությունը և մեծ ծավալների հասած միգրացիան ու փախստականների ճգնաժամը ոչնչացնում են արդեն գրանցված ձեռքբերումները:

Առաջ եկած կլիմայական ճգնաժամերը մեծագույն վտանգ են ներկայացնում հենց երեխաների համար՝ ազդելով նրանց թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական առողջության վրա: Կլիմայի արագ փոփոխությունները տարածում են հիվանդություններ, մեծացնում են արտակարգ եղանակների հաճախականությունը՝ առաջ քաշելով սննդի ու ջրի անապահովության խնդիրը: Եթե անհապաղ չգործենք, երեխաները վատագույնի ականատեսը կլինեն:

Չնայած այսօր ավելի շատ երեխաներ են պատվաստված, քան երբևէ, վերջին տասնամյակի պատվաստման ծածկույթի նվազումը դժվարությամբ ձեռք բերած հաղթանակները կասկածի տակ է դնում: Կարմրուկի դեմ պատվաստման ծածկույթը սկսել է նվազել դեռ 2010-ից, ինչը տարբեր երկրների բռնկումների պատճառ է դարձել: 2018-ին ավելի քան 350,000 կարմրուկի դեպք է գրանցվել աշխարհում. Սա նախորդ տարվա ցուցանիշի կրկնապատիկն է:

Դպրոցից դուրս մնացած երեխաների թիվը դադարել է նվազել, իսկ դպրոցում երեխաների ստացած գիտելիքները բավարար չեն: Աշխարհում տարրական դպրոցում երեխաների ընդգրկվածությունը նույն մակարդակի վրա է մնացել 2007-ից, իսկ դպրոցում աշակերտներից շատերը նույնիսկ բազային գիտելիք չեն ստանում, ու դեռ չենք խոսում այսօրվա տնտեսությանն անհրաժեշտ հմտությունների մասին:
Երեխաների իրավունքների պաշտպանությունը լավացնելու և նոր ու հին վտանգներին դիմակայելու համար զեկույցում կոչ է արվում.
հավաքագրել ավելի շատ տվյալներ,
կիրառել գործող ու արդեն հաջողված լուծումները,
ավելացնել ներդրումները,
ընդգրկել երիտասարդներին և նրանց հետ համատեղ փնտրել բարդ խնդիրների լուծումներ,
մշտապես կիրառել արդարության ու գենդերային հավասարության սկզբունքները:

Մինչդեռ այս բոլոր տարրերն ու բաղկացուցիչները անհրաժեշտություն են դրական փոփոխության հասնելու համար, արագորեն փոփոխվող այս աշխարհում մարտահրավերներին դիմակայելու նոր մոտեցումներ են անհրաժեշտ: Անհրաժեշտ է երեխայի իրավունքները կրկին սահմանել գլոբալ արժեք ու իսկապես սկսել ավելի լավ աշխարհ կառուցել հանուն մեր երեխաների: