Բռնության ակտով ընդհատվեց ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի նախագծի քննարկումը. իրավապաշտպան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ծրագրերի ղեկավար, իրավապաշպան Զառա Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության» մասին օրինագծի հանրային քննարկման ժամանակ գրանցված միջադեպը փաստում է՝ Հայաստանում բացակայում է հասարակությանը հուզող թեմաներով քննարկումներ կազմակերպելու մշակույթը:

«Մենք տեսնում ենք, որ այդ մշակույթի բացակայությունը հասարակության մեջ բերում է նմանատիպ երևույթների, որ հանրային քննարկում, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Տեղի է ունենում աղմուկ, պարտադրանք, սա նաև բռնություն է, քանի որ բռնության ակտով ընդհատվեց հանրային քննարկումը՝ օրինագծի վերաբերյալ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Ըստ տիկին Հովհաննիսյանի՝ օրինագծի ընդիմախոսները բարձրաձայնում էին իրենց մտահոգությունները, սակայն չէին լսում հակափաստարկներ: «Հակափաստարկներ չլսելը նշանակում է, որ եկել էին պարզապես խաթարելու և խափանելու քննարկումը»,- համոզմունք հայտնեց Զառա Հովհաննիսյանը:

Նշենք, որ այսօր «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության» մասին օրինագծի հանրային քննարկումը մի քանի անգամ ընդհատվեց: Նախագծի ընդդիմախոսները` Խաչիկ Ստամբոլցյանը, «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը և մի խումբ այլ անձինք վիրավորական արտահայտություններ հնչեցնելով օրինագծի հեղինակների հասցեին` խաթարում էին քննարկման ընթացքը:

Ի վերջո` արդարադատության նախարարը քննարկման կեսից հեռացավ, ինչից հետո քննարկումը նախատեսվածից շուրջ ավարտվեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան