Նախագահի ինքնաթիռը վայրէջք կատարեց Դոհայի միջազգային օդանավակայանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն:

«Կատարի էմիրի դիվանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հանդիպումը: Նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի նաև Կատարի հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի, Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի, ինչպես նաև Կատարի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև Հայաստանի նախագահի այցելությունն Իսլամական արվեստի թանգարան: Մայրաքաղաք Դոհայում նախագահ Սարգսյանը կայցելի Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի էմիրի նախորդ հանդիպումների գործնական արդյունքներից մեկն էլ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումն է, որը տեղի ունեցավ Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ՝ ի նշան Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ հարգանքի և համակրանքի։ Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կմասնակցի նաև Դոհայում անցկացվելիք հեղինակավոր «Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողով»-ին և հանդես կգա ելույթով: «Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողով»-ը միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել կրթությունը նորարարության միջոցով: Այն հիմնադրվել է Կատարի հիմնադրամի կողմից:

Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 երկրների պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/199856.html

© factor.am