Դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի, նրա դստեր և լրագրողների նկատմամբ ընտրատեղամասերում կիրառված բռնությունները. «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ

Լուրեր

14.08.2026 | 10:50
Էմին Օհանյանը պահպանում է առաջատարի դիրքը շախմատի Մ-20 ԵԱ-ում
14.08.2026 | 10:46
Ռուսական հարվածից Սումիի մարզում մայր ու երեխա են զոհվել․ Կրամատորսկի վրա ութ ավիառումբ է նետվել
14.08.2026 | 10:38
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
14.08.2026 | 10:25
Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերը
14.08.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
14.08.2026 | 09:49
Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը հանդիպել է Այդարբեկ Սապարովի հետ
14.08.2026 | 09:35
Ուղեբեռը վաճառել են, կրիպտոակտիվ գնել. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 09:30
Անհավանական «քամբեք»՝ Ռուսաստանի գավաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 00:40
Մարտուն Գրիգորյանը երկու ամսով կալանավորվել է
14.08.2026 | 00:08
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» պարտվեց «Սյոնին» ու դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:59
Էդուարդ Սպերցյանը հաղթական գոլ խփեց Սաուդյան Արաբիայի առաջնությունում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:23
Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման վերաբերյալ կարգը
13.08.2026 | 23:08
Որոշ շրջաններում կլինեն հորդառատ տեղումներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
13.08.2026 | 22:53
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպա լիգայում
Բոլորը

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունները, մասնավորապես ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի, ինչպես նաև լրագրողների նկատմամբ ընտրական տեղամասերում և ՀՀԿ-ի շտաբներում կիրառված բռնությունները:

«Անընդունելի ենք համարում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի կանխակալ  հայտարարությունը, որով Զարուհի Փոստանջյանի նկատմամբ կիրառված բռնությունը որակվել է որպես իրավաչափ գործողություն: Անկախ հետագա քննության արդյունքներից՝ տեղի ունեցածին շատ կարճ ժամանակ անց նման գնահատական տալը քննության վրա ճնշում գործադրելու և ուղղորդելու բացահայտ միտում ունի, ինչն արդեն իսկ հիմնավոր կասկած է հարուցում քննության հետագա օբյեկտիվ լինելու վերաբերյալ:

Պահանջում ենք՝

1.      Պատշաճ, բոլոր իրավական ընթացակարգերի պահպանմամբ իրականացնել քննություն՝ անձեռնմխելիությամբ օժտված անձի, ԶԼՄ ներկայացուցիչների, այլ անձանց նկատմամբ կիրառված բռնությունների մեղավորներին բացահայտել և ենթարկել քրեական պատասխանատվության:

2.      Հաշվի առնելով այն բազմաթիվ փաստերը, որ նմանատիպ բռնությունները կրում են շարունակական և պարբերական բնույթ՝ պահանջում ենք առարկայական քայլեր ձեռնարկել՝ հետագայում նմանատիպ երևույթները բացառելու համար»,-ասված է Հելսինկյան ասոցիացիայի տարածած հայտարարությունում: