Աշխատանքի տոնավաճառ՝ Երևանում

Լուրեր

04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 9-ին մասնակցել է Երևան քաղաքում կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին: Շրջելով տոնավաճառի տաղավարներով՝ նախարարը ծանոթացել է գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերին, աշխատանքային պայմաններին, զրուցել գործատուների և աշխատանք փնտրող քաղաքացիների հետ:

«Յուրաքանչյուր տարի մենք աշխատանքի տոնավաճառներ ենք կազմակերպում Երևան քաղաքում և հանրապետության մարզերում: Այս ձևաչափը համարում եմ ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը թե՛ գործատուի, և թե՛ աշխատանք փնտրողի տեսանկյունից, քանի որ այստեղ գորածատուն և աշխատանք փնտրողը գտնվում են նույն հարթակում: Այսօր տոնավաճառում 60 գործատուներ ներկայացնում են շուրջ 1000 թափուր աշխատատեղ և կարծում եմ՝ բազմաթիվ աշխատանք փնտրողներ կօգտագործեն այս հնարավորությունը և կգտնեն իրենց գիտելիքներին և հմտություններին համապատասխան աշխատանք»,-ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարը նշել է նաև, որ ներկայում քայլեր են արվում երիտասարդ մայրերին աշխատաշուկայում մրցունակ դարձնելու, մասնավորապես՝ աշխատանքը երեխային խնամելուն զուգահեռ կազմակերպելու ուղղությամբ: «Տարբեր վերլուծությունների համաձայն այսօր կանանց ներուժը ոչ լիարժեք է օգտագործվում և աշխատաշուկայում նրանց ընդգրկվածությունը խոչընդոտող բազմաթիվ խնդիրներ կան: Առաջիկայում փորձելու ենք զբաղվածության քաղաքականության մեջ շեշտադրումները տանել հենց այդ ուղղություններով»,-ընդգծել է նախարարը:

2017թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Երևան քաղաքում կազմում է շուրջ 14.6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 10.4%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 76.6%-ը կամ 11.2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 15.9%-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 73.7%-ը: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 18.0%-ը երիտասարդ է, 4.6 %-ը` հաշմանդամություն ունեցող անձ:

Ըստ ԱՎԾ-ի տվյալների Երևան քաղաքում գործազրկության մակարդակը 2016թ. կազմել է 29.1%, որը 2015թ.-ի նկատմամբ նվազել է 1.1%-ով: Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում հումանիտար գիտությունների, տնտեսագիտության և կառավարման, կրթության և մանկավարժության, շինարարության և ճարտարապետության, սպասարկման, թեթև արդյունաբերության ոլորտի մասնագետները:

Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 42.9%-ը: Ըստ կրթական ցենզի հետբուհական և բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 25.9%-ը, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 23.2%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 8.1%-ը, միջնակարգ ընդհանուր՝ 33.8%-ը, հիմնական ընդհանուր, հատուկ ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները՝ 9.0%-ը:

Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 18.0%-ը, 30-44 տարեկանները` 37.2%-ը, 45-54 տարեկանները՝ 24.4 %-ը, 55-ից բարձր տարիքի անձինք` 20.4 %-ը:

Տարեսկզբից Երևան քաղաքում աշխատանքի է տեղավորվել 1770 աշխատանք փնտրող: