Ինչու չէ, 20 միլիոն դրամ էլ կարելի է հատկացնել. Արարատ Միրզոյանը՝ «Մել» ֆիլմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող «Մել» ֆիլմին տրամադրված 20 մլն դրամի մասին հարցին՝ նշելով, որ սա առիթ է այլ խնդիրների մասին մտածելու համար:

«20 մլն դրամ էլ կարելի է հատկացնել, որ մարդիկ մի պահ հնարավորություն ունենան իրենց առօրյայից կտրվել և մի հայացք էլ այդ խնդրին նետել, հետո էլի գնալ իրենց գործերով»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը կոչ արեց հասկանալ, որ ֆիլմն արվեստի աշխարհից է՝ նշելով, որ երբեմն արվեստի անգամ լավագույն գործերը կարող են անհասկանալի լինել: «Երբ խոսում ենք արվեստի մասին, իսկ ֆիլմն արվեստի աշխարհից է, կարող են տարբեր բանել հավանել կամ չհավանել, հասկանալ, չհասկանալ: Ուզում եմ մի մեծ մեղք խոստովանել, եթե դա մեղք է, ես չեմ կարող պարծենալ, որ ես ամբողջութամբ հավանում կամ հասկանում եմ Փարաջանովի «Նռան գույնը»: Հասկանում եմ՝ սա շատ մեծ մեղք է, բայց վստահ չեմ, որ բոլորովին անտեղյակ մեկին կարող եմ բացատրել այն: Սա չի խանգարում ինձ կիսել այլոց համոզմունքն այն մասին, որ սա բարձր արվեստի փառահեղ դրսևորում է»,- ասաց Միրզոյանը:

Նա նկատեց, որ չի կարող հստակ ասել, թե ինչ մոտեցում կունենա ֆիլմի մասին՝ կհավանի՞ այն, թե՞ ոչ:

«Չգիտեմ, երբ պատրաստ լինի՝ կհավանեմ, չեմ հավանի, կհասկանամ, չեմ հասկանա այս ֆիլմը, բայց, ընդհանրապես, եթե այս ազգայնական անհանդուրժողականությունից վերացարկվենք, ապա կհասկանանք, որ կինոաշխարհում ֆիլմեր ստեղծվում են ամենատարբեր բաների մասին: Սա կինոաշխարհ է, այստեղ ես իմ մեկնաբանությունը չունեմ, ընդամենը կարող եմ ասել, որ բոլոր տեսակի ֆիլմեր էլ կարող են գոյություն ունենալ»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան