Զանգել են, հանդիպել են, սպառնացել են. Միրզոյանը նոր մանրամասներ է հայտնում Նազելի Բաղդասարյանի դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Որևէ քննարկում այդ մասին չեմ ունեցել ո՛չ Գևորգ Պետրոսյանի, ո՛չ «Բարգավաճ Հայաստանի» այլ ներկայացուցչի հետ այդ միջադեպից հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով իր և Գևորգ Պետրոսյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

Ինչ վերաբերում է Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելուն, ԱԺ նախագահը նշեց. «Ես ցանկացա տեսնել այդ հոդվածը ևս մեկ անգամ և որոշեցի առայժմ չդիմել այդ քայլին, որովհետև ես միշտ ցանկանում եմ նորից մարդկանց հնարավորություն տալ մնալ քննարկումների սահմաններում՝ էթիկայի շրջանակում: Լիահույս եմ, որ այդպես էլ կլինի: Եթե չլինի, ապա այդ օրենքը, այդ նորմը կա, ԱԺ կանոնակարգ օրենքի 51-րդ հոդվածի երրորդ մասն է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից ներկայացված «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանի միջև:

Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Նազելի Բաղդասարյանին ուղղված սպառնալիքներին, նշեց. «Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ով է կանգնած սպառնալիքների հետևում, բայց ես տեղյակ եղել եմ, որ սպառնալիքներ հնչել են, և այդ մասին տեղեկացրել ենք իրավապահներին: Վարչապետն անհրաժեշտ համարեց այս մասին բարձրաձայնել իր կողմից, և եթե այդպես արեց, վստահ եմ՝ դրա կարիքը կար: Ես կարող եմ ստորագրել վարչապետի ասածի տակ, և ես կրկնում եմ, որ որևէ մեկը չի կարող երևակայել, պատկերացնել, որ կարող է սպառնալիքների լեզվով խոսել պատգամավորների հետ և փորձել այդ ճանապարհով կանխել այն կարգավորումները, որը մեր ուժը մտադիր է անել»,-ասաց նա:

Թե կոնկրետ ի՞նչ սպառնալիք է հնչել, ԱԺ նախագահն ասաց, որ զանգել են, հանդիպել են, հորդորել են այսինչ բանը չանել, քանի որ կլինի այնինչ բանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան