Երևանի ավագանու ընտրություններին մի կողմից մասնակցում էին ընդդիմադիր ուժերը, մյուս կողմից՝ պետությունն իր բոլոր լծակներով․ Ավետիք Իշխանյան

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

«Հայաստանում ձևավորվել է հպատակի մտածողություն։ Եթե այդ մտածողությունը չհաղթահարվի՝ ես Հայաստանի համար զարգացման ապագա չեմ տեսնում»,- գնահատելով մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները՝ Factor.am-ի հետ զրույցում նշում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

«Հանրապետական կուսակցությունը ոչ թե որպես ուժ է մասնակցում ընտրություններին, այլ այդ անվան տակ ընտրություններին մասնակցում է պետությունը՝ պետական լծակներով, և դու ի՞նչ կարող ես անել պետական լծակների դեմ։ Այս պարագայում նույնիսկ ամենաուժեղ ընդդիմությունը որևէ շանս չունի, որովհետև նա ոչ թե գաղափարապես պայքարում է քաղաքական ուժի դեմ, այլ՝ պետական ինստիտուտների դեմ»,- նկատում է իրավապաշտպանն ու հավելում․ «Ցանկացած ընտրախախտում ո՞ւմ կողմից պետք է կասեցվի․ իրավապահ մարմինների կողմից, իսկ եթե այդ ամենը՝ ընտրություններ կոչվածը, բոլոր տեսակի ընտրախախտումներով, կատարում են հենց այդ նույն մարմինները, և նույն տեղից հրահանգներ են տրվում, ապա ո՞վ պետք է դրանք կասեցնի կամ պատժի։ Սա Հայաստանի հիմնահարցն է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Սեդա Ղուկասյան