Սիսիանում բացվել է թարմ մսի վաճառակետ. ՍԱՏՄ

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության՝ ամռանը Սյունիքի մարզում անցկացրած շրջայցերի արդյունքում, Սիսիան քաղաքում արձանագրվել էին մսի անկանոն ու ոչ պատշաճ իրացման դեպքեր. թարմ միսը վաճառում էին հենց փողոցում: Քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկումներ էին անցկացվել իրավիճակը շտկելու ուղիների ու հնարավորությունների վերաբերյալ: Քննարկումներում ընդգրկվել էր նաև հասարակական սեկտորը: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը:

Այսօր արդեն, համայնքապետարանի ջանքերով, Սիսիանում բացվել է անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր նորմերին համապատասխանող թարմ մսի վաճառակետ: Այժմ արդեն գյուղացին չի կարող թարմ միս-մսեղիքը վաճառել փողոցում՝ պատճառաբանելով, թե պետությունը կամ համայնքը իրենն որևէ այլ հնարավորություն, վաճառքի այլ՝ ավելի բարեկարգ, վայր չի առաջարկում:

Վաճառակետի բացման արարողությանը ներկա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շեշտել է, որ տարբեր կառույցների մոտեցումների մեկտեղումը միշտ էլ տալիս է ցանկալի արդյունք: «Սա ցցուն օրինակ է, թե ինչպես է հնարավոր վերահսկող կառույցի, հասարակական կազմակերպության ու տեղական ինքնակառավարման մարմնի համատեղ ուժերով կարճ ժամկետում խրթին ու անլուծելի թվացող հարցեր լուծել: Մենք բոլորս այս դեպքում ունեցել ենք նույն ելակետն ու նպատակը՝ ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ սննդամթերք օգտագործելու իրավունքը: Սիսիանցիների համար սա առաջին հայացքից կարող է փոքր քայլ թվալ, սակայն այն մեծ քայլ է մեր սերունդների առողջության ապահովման տեսակետից»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Մսի վաճառակետի բացումը հնարավոր է դարձել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրն իրականացնող «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում:

Միջոցառմանը ներկա էր Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Սյունիքի մարզպետարանից, «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրը համաֆինանսավորող Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և համագործակցության գործակալությունից, ՌԶԳ ՀԿ-ից:

Համայնքային վաճառակետի գործարկումը կարևոր քայլ է թե սպառողների, թե միս արտադրող ֆերմերների համար, այն վերջ կտա համայնքում մսի փողոցային առևտրին և կնպաստի Սիսիանում մսի շուկայի կայուն զարգացմանը: Վաճառակետի առավելություններից մեկն էլ այն է, որ այստեղ սպառողը թարմ միսը ձեռք է բերում անմիջապես արտադրողից՝ ստանալով անհամեմատ որակյալ ծառայություն: