Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիա Կրիստինա վան Կոլդամը (նստավայրը` Թբիլիսի):

«Շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նա առավելագույնը կանի հայ-նիդերլանդական բարձր մակարդակի հարաբերություններն ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: Նախագահն իր լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել Նորին Մեծություն Նիդերլանդների թագավորին ու Նիդերլանդների ժողովրդին:

Դեսպան Մարիա Կրիստինա վան Կոլդամը նշել է, որ Նիդերլանդները շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմամբ, և, որպես դեսպան, ինքն ամեն ինչ կանի՝ առաջիկայում ևս ամրապնդելու այդ հարաբերությունները: Նա ասել է, որ Հայաստանում եղել է 15 տարի առաջ, իսկ այժմ կփորձի հնարավորինս շատ լինել այստեղ:

Նշելով, որ Հայաստանը դեռ անցյալ դարի 90-ականներից դեսպանություն է ունեցել Նիդերլանդներում՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ եղել է Հայաստանի առաջին դեսպանը և պատիվ է ունեցել հավատարմագրերը հանձնել Նորին Գերազանցությանը: «Նրա հետ մեր բոլոր հանդիպումներից հիանալի հիշողություններ են մնացել»,– նշել է Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահն ասել է, որ երկու երկրներն ունեն հարաբերությունները զարգացնելու բավականին մեծ հնարավորություն: «Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից,-նշել է նա: -Հայաստանը սերտորեն համագործակցում է ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Դա մեր երկրի առավելությունն է: Ինչ-որ առումով մենք հանդես ենք գալիս նաև որպես համագործակցության խաչմերուկ, և այստեղ փոխգործակցության հնարավորությունները մեծ են»:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել նորագույն տեխնոլոգիաների, ֆինանսական, բանկային սեկտորներում, կարևորվել են մշակութային փոխանակումները: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Նիդերլանդները նաև իր խորհրդարանական ժողովրդավարության հարուստ փորձով կարող է օգտակար լինել Հայաստանին»,- ասված է հաղորդագրությունում: