Նման խնդիրների մասին ինչքան քիչ խոսեն, այնքան լավ. Հայկ Սարգսյանը՝ միասեռ ամուսնությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ նույնասեռականներին արգելվում է երեխա որդեգրելը:

«Գիտեմ, որ այս նախագիծը չի ընդունվելու, այդուհանդերձ ներկայացնեմ»,- իր խոսքում նշեց պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի ներկայացրած նախագծին՝ ասաց, որ այդ թեմայի մասին ինչքան քիչ խոսեն, այնքան լավ:

«Կարծում եմ՝ նման խնդիրների մասին ինչքան քիչ խոսեն, այնքան լավ: Ինչպես մեր գործընկերները ներկայացրեցին, ամեն անգամ նման հարցեր բարձրացնելով՝ այն ավելի մեծ նշանակություն ու կարևորություն է ստանում, ինչին ինքս դեմ եմ»,- շեշտեց Հայկ Սարգսյանը:

Ըստ նրա, Գևորգ Պետրոսյանը նախագիծ է բերել ԱԺ, որով արգելում է նույնասեռականների կողմից երեխա որդեգրելը, սակայն Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ նույնասեռականները երեխա որդեգրեն: «Այսինքն՝ նա նախագիծ է բերել ԱԺ գոյություն չունեցող խնդրի մասին»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան