Լավրովը մեջբերեց Փաշինյանի խոսքը. ԼՂ հարցի լուծումը պետք է ձեռնտու լինի ՀՀ-ին, Արցախին, Ադրբեջանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կարող եմ մեջբերել Նիկոլ Փաշինյանին՝ հարկավոր է հաշվի առնել և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի շահերը: Այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական որևէ առաջընթաց ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում, եթե Ադրբեջանը մերժում է հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ՝ նշելով, որ այն կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

«Տարածքային ամբողջականության, ինքնորոշման, վեճերի՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման սկզբունքներն ամրագրված են բոլոր փաստաթղթերի տարբերակներում, որոնք քննարկվում են կողմերի միջև: Եվ, ցանկացած դեպքում, վերջնական որոշումը պետք է հաշվի առնի այս բոլոր սկզբունքները»,- հավելեց նա:

Հետո արդեն, ըստ ռուսաստանցի դիվանագետի, դա դիվանագիտության արվեստն է, իսկ իրականում՝ փոխզիջումների պատրաստ լինելը:

«Ցանկացած համաձայնություն, առավել ևս՝ նման բարդ հարցի շուրջ, փոխզիջում է: Եվ մենք, որպես համանախագահներ, ձգտում ենք, որպեսզի փոխզիջումը լինի ազնիվ, արտացոլի շահերի իրական և արդար հավասարակշռությունը»,- ընդգծեց Լավրովը:

Մանրամասները՝ տեսանյութում: