Բիոլաբորատորիաներ ռուսների մուտքը թույլատրող փաստաթղթի շուրջ բանակցություններն ավարտվել են, մոտ ապագայում այն կստորագրվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքն ապահովելու հարցերն այսօր քննարկել ենք, դրանք քննարկվում են նաև առողջապահության նախարարությունների գծով: Երևանում տեղի ունեցած ասուլիսում այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական հայկական բիոլաբորատորիներ ռուս մասնագետների մուտքը թույլ տալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը և որո՞նք են կենսաբանական անվտանգության ոլորտում Երևանի և Մոսկվայի միջև համագործակցության ուղղությամբ հետագա քայլերը:

«Հուշագրի տեքստի շուրջ աշխատանքներն ընդհանուր առմամբ ավարտված են, հիմա փաստաթուղթը յուրաքանչյուր կողմում միջգերատեսչական համաձայնության փուլ է անցնում»,- հավելեց նա:

Լավրովը հույս հայտնեց, որ փաստաթուղթն առաջիկայում կստորագրվի. «Դա, իհարկե, կենսաբանական անվտանգության ոլորտում մեր փոխգործակցության լրացուցիչ հնարավորություններ կստեղծի: Մեր հարևանների, դաշնակիցների, գործընկերների հետ շփումները շատ կարևոր մաս ենք համարում այն օրակարգի, որը վերաբերում է անվտանգությանը՝ բառի ամենալայն իմաստով»:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ հավելեց, որ կենսաբանական անվտանգության հարցը Հայաստանի համար շատ կարևոր է. «Եվ մեզ հաջողվել է այս տարիների ընթացքում ամրապնդել մեր հնարավորությունները կենսաբանական անվտանգության ոլորտում տարբեր գործընկերների հետ համագործակցության առումով»:

Մանրամասները՝ տեսանյութում: