Կարագի միջազգային շուկայում դիտվել է կտրուկ թանկացում. ԿԲ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը պարզաբանումներ է ներկայացրել 2017 թ. սեպտեմբերի 26-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ։

2017 թվականի սեպտեմբերի 26-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ ԿԲ նախագահ Ա. Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ն. Երիցյանը, Վ. Աբրահամյանը, խորհրդի անդամներ Ա. Մկրտչյանը, Ա. Ստեփանյանը, Ա. Դարբինյանը, Օ. Աղասյանը:

Խորհրդի նիստը սկսվել է սեպտեմբերի 26-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Արձանագրվել է, որ 2017թ-ի օգոստոսին գրանցվել է 0.4% գնանկում՝ գրեթե նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի չափ, ինչի հետևանքով 12-ամսյա գնաճը պահպանվել է նախորդ ամսվա մակարդակին՝ օգոստոսի վերջին կազմելով 0.9%: Բնականոն գնաճը շարունակել է աճել և ԿԲ ակնկալիքներին համահունչ կազմել է 1.5%, այն դեպքում, երբ սեզոնային գյուղմթերքների գների աճի տեմպերի զգալի դանդաղումը որոշ չափով զսպել է ընդհանուր գնաճի սպասվող վերականգնումը: Ընդ որում, օգոստոսին բնականոն գնաճի կառուցվածքում զգալի աճ է արձանագրվել կարագի (4.2%), մսամթերքի (0.3%), բենզինի (0.8%), հագուստի (5.2%) և կոշիկի (6.4%) գծով:

Խորհրդի նիստում քննարկվել է ձևավորված տնտեսական իրավիճակը. ներկայացվեց, որ 2017թ-ի առաջին կիսամյակը բնութագրվել է բավականի բարձր տնտեսական ակտիվությամբ (տնտեսական աճը կազմել է 6%), ինչը շարունակվել է նաև երրորդ եռամսյակում՝ պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերով: Ընդ որում, դա առավելապես չեզոքացրել է տնտեսության մյուս ճյուղերում դիտված նվազումների ազդեցությունը, որից ելնելով էլ ԿԲ-ն երրորդ եռամսյակում սպասում է կանխատեսվածից փոքր-ինչբարձր տնտեսական աճ:

Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ այս եռամսյակ ներքին պահանջարկի վերականգնումն ընթացել է սպասվածից արագ տեմպերով, ինչին, նախկինում իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունից զատ, նպաստել է կանխատեսվածից քիչ զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը: Նշենք, որ ներքին պահանջարկի արագ վերականգնումն արտահայտվել է տնտեսության վարկավորման (օգոստոսը՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ 10.0%), ներմուծման աճի (իրական 14.6%) և բնականոն գնաճի (1.5%) արձանագրված տեմպերում:

Պահանջարկի և տնտեսական աճի տարեկան ցուցանիշների մասով ռիսկերը թեքվում են ավելի բարձր լինելու ուղղությամբ: Երրորդ եռամսյակում արձանագրվել է դրամական փոխանցումների բարձր աճ (զուտ 16.0%)՝ հիմնականում պայմանավորված Ռուսաստանի տնտեսության դրական զարգացումներով և, եթե մինչև տարեվերջ այդ միտումները պահպանվեն, հնարավոր է այդ ցուցանիշի մասով ԿԲ ակնկալիքների որոշակի գերազանցում:

Խորհրդի նիստում ներկայացվել են նաև արտաքին հատվածի զարգացումները, որոնք երրորդ եռամսյակում ևս արտահայտվել են տնտեսական աճի բարելավման միտումների պահպանմամբ: Ընդ որում, տնտեսական աճի տեմպերը գերազանցել են սպասելիքները հատկապես ԵՄ և ՌԴ տնտեսությունների մասով՝ պայմանավորված ներքին պահանջարկի վերականգնման արագ տեմպերով և ցածր գործազրկության մակարդակով:

Մասնավորապես, Եվրամիությունում տնտեսության դրական զարգացումների ներքո դիտվել է եվրոյի արժևորում, այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ԱՄՆ դոլարը որոշ չափով արժեզրկվել է, ինչն արտահայտվել է հիմնական գործընկեր երկրներից ներմուծվող ապրանքների դոլարային գների աճողական վարքագծում: Նշենք նաև, որ վերջին ամիսներին կարագի միջազգային շուկայում դիտվել է կտրուկ թանկացում՝ պայմանավորված պահանջարկի շարունակական աճի պարագայում առաջարկի կարճաժամկետ խնդիրներով:

Միևնույն ժամանակ, պայմանավորված զարգացող երկրներում ներդրումային ակտիվության վերականգնմամբ՝ ձևավորվել են պղնձի հանդեպ պահանջարկի աճի սպասումներ, որի ներքո այդ շուկայում գրանցվել է գնի համեմատաբար բարձր աճ: Քննարկման արդյունքում Խորհուրդը գնահատեց, որ առաջիկա ամիսներին միջազգային ապրանքային շուկաներում գնաճային միտումները կպահպանվեն և նման իրավիճակում արտաքին հատվածից ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ:

Խորհրդում քննարկվել է ֆինանսական շուկայի զարգացումները և փաստվեց, որ, չնայած վերջին շրջանում քաղաքականության տոկոսադրույքի անփոփոխ մակարդակի պահպանմանը, շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները շարունակել են նվազել՝ պայմանավորված բանկային համակարգում առկա ավելցուկային իրացվելիության բարձր մակարդակով:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցել է դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Խորհուրդը մնում է այն կարծիքին, որ քաղաքականության տոկոսադրույքի ներկայիս մակարդակը բավարար խթանող է և կանխատեսվող սցենարով դեռևս որոշ ժամանակ կպահպանվի խթանող: Այն կշարունակի իր ազդեցությունը փոխանցելհամախառն պահանջարկին, ինչի հետևանքով գնաճն աստիճանաբար կավելանա` կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Միևնույն ժամանակ, տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը: