Կրակային պատրաստության պարապմունքներ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 7-ին 1-ին զորամիավորման հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:
«Հաստիքային զենքերից կրակի վարման, անհատական վարժվածության ամրապնդման նպատակով բացազատված ուսումնական կետերում ստուգվել է վարչակազմի զինծառայողների կրակային պատրաստության մակարդակը: Հրաձգության գործնական պարապմունքի ընթացքում զինծառայողները խոցել են շարժական և անշարժ թիրախներ»,- ասված է հաղորդագրությունում: