Այս այգու մեջ ստեղծագործություն կա. նախագահ Սարգսյանն Այգեձորում այցելել է արևադարձային այգի

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այգեձոր սահմանամերձ համայնքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մելիս Բաբայանի հիմնած արևադարձային այգի։

78-ամյա գյուղատնտեսը հիմնել է յուրօրինակ արևադարձային բույսերի և ծառատեսակների այգի։ Խնձորենու և սալորենու կողքին նա աճեցնում է կիվիի, բանանի ծառեր և արմավենիներ:

Նախագահը շրջել է այգում, զրուցել սրտացավ այգետիրոջ հետ, հետաքրքրվել բերքի իրացմամբ և հաջողություններ մաղթել նրան: «Մելիս Բաբայանին հանդիպեցինք, ով կյանքի մի մասը ծննդավայրից դուրս անցկացնելուց հետո վերադարձել է և այգի գնել: Այս այգու մեջ ստեղծագործություն կա, դրանում կան մեր ավանդական ծառերը, մրգերը, բանջարեղենը»,– լրագրողների հետ զրույցում ասել է նախագահը՝ ողջունելի համարելով, որ դրանց կողքին այգու տերը փորձում է, օրինակ, արմավենի աճեցնել: «Սրա մեջ իմաստ կա,-ասել է նախագահը,-քանի որ փորձելով անհնարինը՝ հաճախ կարող ես տարօրինակ արդյունքներ ստանալ»: