Թուրքիային զայրացրել է Երևանում ցեղասպանության մասին Հունաստանի նախագահի հայտարարությունը

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի՝ հայտարարությանը, որը վերջինիս արել Հայաստան կատարած այցի ընթացքում. գրում է ermenihaber-ը:

«Տեսնում ենք, որ Հունաստանը շարունակում է մնալ Թուրքիայի դեմ թշնամական տրամադրվածների շարքերում և աջակցել մեր երկրի դեմ արտահայտվող տեսակետներին և դիրքորոշումներին»,- նշել է Աքսոյը։

Վերջինս, առաջ քաշելով մի շարք անհիմն պնդումներ  «Հույների կողմից թուրքերի և այլ օսմանցի քաղաքացիների նկատմամբ վայրագություններ իրականացնելու» վերաբերյալ, նշել է, որ  այսօր էլ Աթենքը ճնշումներ է գործադրում  Հունաստանում բնակվող  թուրք փոքրամասնության նկատմամբ։

«Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ մեր երկրի դեմ ուղղված գործունեությանը ցուցաբերվող աջակցությունը Հունաստանին երբեք օգուտ չի տալու»,- ասել է Աքսոյը:

Անդրադառնալով ցեղասպանության հարցին՝ թուրք պաշտոնյան նշել է. «1915-ի դեպքերի հարցում Թուրքիայի դիրքորոշումն արտահայտվել է նախագահ Էրդողանի՝ իր վարչապետության շրջանում՝ 2014 ապրիլի 23-ին հրապարակած հայտարարության մեջ: Այլ բացատրության կարիք չկա»։

Պաշտոնական այցով Հայաստան այցելած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանից ուղերձ էր հղել Թուրքիային: Հունաստանի նախագահը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ  մամուլի համար համատեղ հայտարարության ընթացքում անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու Պոնտոսի հույների ցեղասպանությանը, հայտարարել էր, որ Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ և պատասխան տա: