ԿԳՄՍ-ն հայտարարություն է տարածել՝ ԵՊՀ-ում նախարարի դասավանդման օրինականության հետ կապված

Լուրեր

29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:16
Կայացել է Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 18:25
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Մեծաձորում է, ամենացածրը՝ Մեծամորում․ ժամը 17։00-ի տվյալները
29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
29.11.2026 | 17:30
Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ ահազանգ է ստացել «Ականատեսը»
29.11.2026 | 17:27
Նոյեմբերյանում շարունակվում է քվեարկությունը. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 17:16
78 խախտում ենք արձանագրել 56 տեղամասում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այսօր Yerkir.am-ը հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ առանց գիտական որևէ հոդված գրելու՝ վերջին 11 տարում ԵՊՀ-ում դասավանդում է արաբագիտության ամբիոնի ասիստենտ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ըստ կայքի հրապարակման` ԵՊՀ պաշտոնական կայքն է վկայում՝ նախարար-ասիստենտը գիտական վերջին հոդվածը գրել է 2007 թ.-ին՝ Возникновение водных проблем в ХХ веке и пути их решения в международном праве։ Սրանից առաջ ևս 5 հոդված է գրել՝ ամբողջ կյանքում։ Բոլոր 6 աշխատությունները նա հրապարակել է մինչև 2007 թվականը։

Դրանից հետո 11 տարի է անցել՝ Արայիկ Հարությունյանը շարունակում է դասախոսել Երևանի պետական համալսարանում, ավելին՝ ասիստենտ է, որը դասախոսից բարձր է, դոցենտից՝ ցածր։ Դասախոսների հաստիքները հաստատելու համար, ԵՊՀ կանոնագրի համաձայն, մրցույթ է հայտարարվում ամեն 5 տարին մեկ։ Դասավանդելու համար ընտրվում են որոշակի չափորոշիչներին համապատասխանող մասնագետները։ Չափորոշիչների թվում նաև գիտական աշխատությունների առկայությունն է։ Սա հիմք ընդունելով հոդվածագիրը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել: Հրապարակման վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ԿԳՍՄ նախարարությունը:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Արայիկ Հարությունյանի աշխատանքը ԵՊՀ-ում օրինական է եղել. շրջանառվող լուրերը կեղծ են Ստորև հրապարակում ենք դա հավաստող փաստաթուղթը: Չի անցկացվել որևէ մրցույթ և պայմանագիրը Արայիկ Հարությունյանի հետ երկարացվել է` մինչև նոր մրցույթի անցկացումը:»