Կառավարությունը շահագրգռված է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան դրսևորվել ու մասնակցել երկրի զարգացման գործին. Կարեն Կարապետյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Երևանում «Ազգային մրցունակություն. Ձևավորի՛ր առավելությունդ» խորագրով անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի «Shape Eurasia-2017» համաժողովի աշխատանքներին: 

Ողջունելով համաժողովի անցկացումը մեր երկրում՝ վարչապետը գոհունակությամբ է նշել, որ «Global Shapers» երևանյան կենտրոնը գործունեության 5 տարիների ընթացքում կայացել է ու պատիվ ունի հյուրընկալել համաժողովի մասնակիցներին: «Արդեն 47 տարի է Համաշխարհային տնտեսական ֆորումը ստեղծել է այս հարթակը, որտեղ տնտեսական, գործարար միջավայրում քննարկվում է, թե ինչպես ունենալ ավելի բարեկեցիկ և զարգացող աշխարհ: Սա այն հարթակն է, որտեղ ձևավորվում են այսօրվա օրակարգը, նորարարական թրենդները, ինչպես օրինակ՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը կամ առաջիկա Davos 2018-ի գլխավոր թեման: Կարծում եմ՝ դուք ունեք ֆանտաստիկ հեռանկարներ, բոլորդ երիտասարդ եք, լի էներգիայով, ինքներդ ձևավորել եք ձեր եսը և հանդիպելով այստեղ՝ կարող եք մտքեր, փորձ փոխանակել, ձևավորել կապեր ու մասնակցել այսօրվա օրակարգերին, ձևավորել վաղվա օրը»,– նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը չափազանց շահագրգռված է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան դրսևորվել, լինել հաջողակ, մասնակցել սեփական երկրի զարգացման գործին: 

Այնուհետև վարչապետ Կարապետյանը համաժողովի մասնակիցներին հյուրընկալել է կառավարությունում, պատասխանել նրանք հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հայկական սփյուռքին, համաշխարհային տնտեսության միտումներին, մարտահրավերներին, Հայաստանում իրականցվող բարեփոխումների ուղղություններին և այլն: Համաժողովի մասնակիցները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության, «Shape Eurasia-2017»-ի անցկացմանն աջակցելու համար և Կարեն Կարապետյանին շնորհել «Global Shapers»-ի պատվավոր անդամի կոչում:

Համաշխարհային տնտեսական ֆորումի նախաձեռնությունը համարվող «Global Shapers Community»-ի նպատակն է համախմբել երիտասարդ առաջնորդներին «աշխարհում իրավիճակը բարելավելու» գաղափարի շուրջ: Այն կազմակերպված է ցանցային կենտրոնների ձևաչափով, որոնց գործունեությունը միտված է տեղական ազդեցություն ունեցող ծրագրերի ստեղծմանը: «Shaper»-ների համայնքը ներառում է աշխարհի 170 երկրներից ավելի քան 6800 երիտասարդ առաջնորդների: