Ձեռառնոցի է լինում, և մաքսավորին հասկացնելու համար գրում ենք ոչ ռեզիդենտ․ Սերգեյ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է Հարկային օրենսգրքում լրացումներ կատարել։ Քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է տարանջատված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կատեգորիաները։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ լավ օրից չէ, որ նշել են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կատեգորիաները։

«Պատկերացրեք, օրինակ՝ Բելգիայի քաղաքացին՝ ազգությամբ հայ, Ռուսաստանից առնում է որևէ ռազմական նշանակության ապրանք և ուղարկում սահման։ Երբ որ բերում է սահման, մաքսավորն ասում է, թե ո՞ւր է ՊՆ-ի հետ պայմանագիրը։ Բայց այդ մարդն ասում է, որ ինքը պայմանագիր չի կնքել ՊՆ-ի հետ։ Սակայն ասում են, որ չէ, պետք է հիմա հարկվես, ու երբ որ դա ապացուցվի, որ այդպես է, հետ կվերադարձվի գումարը։ Ձեռառնոցի է դառնում»,- ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ մաքսավորին հասկացնելու համար են գրում ոչ ռեզիդենտ։

Մանրամասները՝ տեսանյութում։