Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

Նոյեմբերի 5-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ ԳՄ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են կուսակցության մամուլի ծառայությունից:

«Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»,- ասել է դեսպան Թրեյսին:

Հանդիպման ընթացքում դեսպանը ՀՀԿ նախագահից հետաքրքրվել է Հանրապետական կուսակցության առաջիկա ծրագրերով ու գործունեության ուղղություններով և հավաստիացրել,  որ այսուհետ նման հանդիպումներ պարբերաբար կնախաձեռնվեն:

Դեսպան Թրեյսիի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա մտահոգությունները, դրանց վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումները,  անդրադարձել տնտեսության և անվտանգության խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարին:

Սերժ Սարգսյանը հանդիպման պատեհ առիթով շնորհակալություն է հայտնել ԱՄՆ  Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության Միացյալ Նահանգների դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևի ընդունման կապակցությամբ:

«Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի: Մենք երկար տարիներ աշխատել ենք այդ ուղղությամբ` միաժամանակ կառուցելով փոխշահավետ գործընկերային հարաբերություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ: Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը:

Մեր կուսակցության համար շարունակելու են գերակա մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության, տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերը»,- ասել է Սերժ Սարգսյանը: