ՀԱՊԿ անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին․ Ալեն Սիմոնյանը խնդիր է տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մի քիչ զարմանալի է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին ուղղված կրակոցների մասին մենք պետք է անընդհատ ասենք, նշենք, որպեսզի ինչ-որ մի կողմ արձագանքի: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքերին մասնակցող ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Պետական դիրքորոշումը հետևյալն է՝ ՀՀ-ի դեմ կրակոցներն անընդունելի են՝ լինի դա ՀԱՊԿ-ի շրջանակում, թե այլ։ Տեղեկություն չունեմ՝ դիմե՞լ է Հայաստանը ՀԱՊԿ-ին, թե՞ ոչ»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում բարձրացվել է Ադրբեջանին ՀԱՊԿ անդամների կողմից զենք վաճառելու հարցը:

«Բայց խնդիրը մինչ օրս չի լուծվում։ Նույնիսկ վարչապետի կողմից այդ հարցը բարձրացվել է։ Խնդիր է, որը պետք է լուծում ստանա։ Հայաստանի համար անընդունելի է։ Արձանագրելով, որ այդ խնդիրը կա, մենք փորձում ենք լուծումներ գտնել։ Պատասխանը նույնն է՝ Հայաստանին մենք զենք ենք տրամադրում շատ ավելի լավ ու նպաստավոր պայմաններով»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան