Թուրքիայի հետախուզությունը Սիրիայում ձերբակալել է ալ-Բաղդադիի քրոջը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվանից հետո Թուրքիայի հետախուզությունը Սիրիայի Ազեզ բնակավայրի մերձակայքում ձերբակալել է Բաղդադիի քրոջը` Ռասմիյա Ավադին. գրում է ermenihaber-ը:

Նշվում է, որ Թուրքիայի անվտանգության ուժերը 65-ամյա Ռասմիյա Ավադից բացի ձերբակալել են նաև իր սկեսուրին և 5 երեխաներին:

Թուրք պաշտոնյաներից մեկը «France press» լրատվական գործակալությանը տված  հարցազրույցում հայտնել է, որ թուրք ուժայինների կատարած գործը հետախուզության տեսանկյունից «ոսկու արժեք» ունի և հավելել, որ Ավադը և իր ընտանիքը հարցաքննվում են պետական արարողակարգին համապատասխան:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը թեմայի շուրջ գրառում է կատարել Twitter-ում:

Նա հաստատել է Բաղդադիի քրոջ և վերջինիս ընտանիքի ձերբակալության մասին լուրերը և նշել. «Թուրքիան առանց հապաղելու շարունակում է ահաբեկչության դեմ պայքարը»: