ՀՀ Ազգային ժողովի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Լուրեր

04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մայր աթոռ ՍԲ էջմիածնի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այս օրերին Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ:

«Բարիգալստյան իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի արդյունքներին: «Կարևորում ենք նման հանդիպումները ինչպես Գերագույն հոգևոր խորհրդի, այնպես էլ մեր եկեղեցականաց դասի հետ, որովհետև Ազգային ժողովը օրինաստեղծ իր գործունեությամբ կարգավորում է հանրային կյանքի բոլոր ոլորտները, քննարկվում են նաև հարցեր, որոնք առնչվում են հոգևոր կյանքին, արժեքային համակարգին: Եվ այդ առումով առավել կարևորում ենք սերտ գործակցությունը Ազգային ժողովի և Մայր Աթոռի միջև հանուն մեր երկրի ու ժողովրդի, մեր կյանքի բարօրության», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը նաև ընդգծեց, որ բոլոր ժամանակներում Հայոց Եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդին դեպի հոգևոր փրկություն առաջնորդելուն զուգահեռ եղել է ազգային ինքնության պահպանությունը, հայոց պետականության ամրապնդումը և ժողովրդի բարօր ու առաջընթաց կյանքի կերտումը: Նշելով, որ դա է եղել հայ եկեղեցականի կոչումն ու գիտակցությունը` Վեհափառ Հայրապետը  նաև կարևոր նկատեց, որ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար, սիրով ու համերաշխության ոգով լծվի հայրենիքի զորացմանը, որով և հնարավոր կլինի իրականացնել համազգային իղձերն ու տեսիլքները:

Ապա Վեհափառ Հայրապետին և ժողովականներին ողջունեց ՀՀ ԱԺ նախագահը: Անդրադարձ կատարելով Եկեղեցու և հոգևոր դասի լուսավորչական առաքելությանը և կարևորելով համագործակցությունը Հայոց Եկեղեցու և հայրենի իշխանությունների միջև` տիար Արարատ Միրզոյանը մասնավորապես նշեց. «Դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել պետականություն, հոգևոր հայրերն իրենց ուսերին են վերցրել նաև լուսավորականության առաքելությունը։ Հարանց անապատի դպրոց, Գլաձորի համալսարան, Տաթևի համալսարան։ Սրանք հաստատություններ են, որոնք ի հեճուկս պատերազմի արհավիրքների կենդանի են պահել հայ հասարակական միտքը՝ լինելով առաջամարտիկը մտքի հեղափոխության»: ՀՀ ԱԺ նախագահը խոսեց առկա մարտահրավերների մասին` ընդգծելով, որ համագործակցաբար է հնարավոր կերտել հայրենիքի առաջընթացը:

Հանդիպմանը ԳՀԽ անդամները լուսաբանություններ ստացան ՀՀ ԱԺ նախագահից ժողովրդին հուզող զանազան հարցերի, եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության և առկա համագործակցության առնչությամբ»,- ասված է հաղորդագրությունում: