Լարսի այլընտրանքային լուծմանը հասնելը հեշտ չէ․ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
01.11.2019 | 17:17Լարսի այլընտրանքային լուծումը, որն այս պահին կա և նախկինում էլ է ներկայացվել, դրան հասնելը հեշտ չէ։ Այս մասին ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
«Ունենք երրորդ երկիր, որը բարեկամական երկիր է, ունենք ազատ առևտրի համաձայնագիր՝ Հայաստանը Վրաստանի հետ։ Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան-ԵՏՄ հարաբերությունները չեն կարգավորվում։ Այսինքն՝ նկատի ունեմ իրավապայմանագրային, առևտրատնտեսական։ Դա արդեն իսկ որոշակի խոչընդոտ և դժվարություն է բերում»,- ասաց փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։