Տպավորություն է, որ եթե ամբողջ ազգը թողնի ծխելը, ծանր հիվանդություններ չենք ունենալու․ Բադալյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:16
Կայացել է Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 18:25
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Մեծաձորում է, ամենացածրը՝ Մեծամորում․ ժամը 17։00-ի տվյալները
29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
29.11.2026 | 17:30
Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ ահազանգ է ստացել «Ականատեսը»
29.11.2026 | 17:27
Նոյեմբերյանում շարունակվում է քվեարկությունը. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 17:16
78 խախտում ենք արձանագրել 56 տեղամասում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 17:09
Ես ՔՊ խմբակցության ղեկավարն եմ եղել, հեռացրել են համայնքապետի հետ հակասությունների պատճառով. Համլետ Մազմանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:55
37/06-ի նախագահը` որդու կողմից մարդկանց ուղղորդելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Միշտ պետք է հիվանդացության մասին մտածելիս հիշենք կանխարգելման մասին, և ոչ թե միայն բուժման։ Սիրտ-անոթային հիվանդությունների ամենամեծ գործոնը ծխելն է, աղն է, որը Հայաստանում 2 անգամ շատ ենք օգտագործում, թերակտիվությունը, մեծ քաշը։ Այս մասին ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Թոքի, և ընդհանրապես, շնչառական ուղիների քաղցկեղը քաղցկեղների մեջ առաջին տեղում է։ Դրա բուժման հիմնական եղանակն էլ ծխելու դեմ պայքարն է, որը մենք, հուսով եմ, բարեբախտաբար, կանենք»,- ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ թոքի քաղցկեղի սկրինինգի ծախսն արդյունավետ չէ։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ունի ծախսն արդյունավետ համարվող սկրինների ցանկ»,- նշեց նախարարը։

Պատգամավոր Լուսինե Բադալյանն, արձագանքելով նախարարին, ասաց, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ եթե ամբողջ ազգը թողնի ծխելը, ծանր հիվանդություններ չենք ունենալու, և Ֆինանսների նախարարությունն Առողջապահության նախարարությանը գումարներ հատկացնելու խնդիրը չի ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում։