«Մինչև հիմա վարկ են վերցրել ու տվել են թոշակառուներին, դուք դրանից լա՞վ եք զգում». Սամվել Նիկոյանը՝ թոշակներն ու աշխատավարձերը չբարձրացնելու մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի անդամ Սամվել Նիկոյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ ճիշտ է համարում եկող տարի թոշակներն ու աշխատավարձերը չբարձրացնելու առթիվ կառավարության որոշումը:

«Անթույլատրելի է, երբ պետությունը վարկ է վերցնում և այդ վարկով սպասարկում է սոցիալական ոլորտը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով. «Մինչև հիմա բալանսը խախտվել է հօգուտ սոցիալական ոլորտի»:

Ըստ Նիկոյանի՝ թող տնտեսական աճ լինի, հետո կլուծենք սոցիալական խնդիրները:

Հիշեցնենք, որ ընդամենն ամիսներ առաջ, նախընտրական շրջանում «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը անդրադառնալով 6-7 տոկոս տնտեսական աճին, հայտարարեց, թե եթե տնտեսական աճը այսօրվա տեմպերով շարունակվի, ապա առնվազն 2018 թվականին կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձը կբարձրանան:

Բյուջե 2018-ում կառավարությունը խոստանում է 4.5 տոկոս տնտեսական աճ, այս տարվա 3.2 տոկոսի դիմաց: Հարցին, թե այն, որ եկող տարվա բյուջեում, չնայած կանխատեսվող տնտեսական աճին, թոշակների ու նվազագույն աշխատավարձի բարձրացում չկա, նշանակո՞ւմ է, որ կառավարությունն ինքը չի հավատում իր խոստացած 4.5 տոկոս տնտեսական աճին, կամ էլ ՀՀԿ-ն ի դեմս վարչապետի մոլորեցրե՞ց ընտրողներին, ՀՀԿ ներկայացուցիչը բացասական պատասխան տվեց. «Այս տարի բոլոր նախադրյալները կան, որ մենք կարող ենք 4.5 տոկոս տնեսական աճ ամրագրել, և դա իրականություն դարձնել: Կառավարությունը շեշտադրումը դնում է կապիտալ ծախսերի ավելացման վրա: Գրեթե կրկնապատկում է կապիտալ ծախսերը, և դա շատ կարևոր է երկրի տնեսության զարգացման համար, որն իր հետ կարող է բերել հավելյալ մուտքեր, բյուջեի, տնտեսության աճ, ինչն էլ իր հետ կբերի սոցիալական ոլորտի ներդրումների աճ: Առաջնայինը տնտեսական աճ, հետո նոր սոցիալական»:

Դիտարկմանը, թե կառավարությունը խնայում է թոշակների ու խոցելի խավի հաշվին, Սամվել Նիկոյանն արձագանքեց. «Մինչև հիմա Ձեր ուզածով են արել, վարկ են վերցրել ու տվել են թոշակառուներին, և դուք դրանից լա՞վ եք զգում»:

Ավելին, ըստ Նիկոյանի, կառավարությունն այսօր պարզապետ «չի ընկնում պոպուլիզմի հետևից»: Հարցին, թե 290 մլն դրամ յուրացման մեջ մեղադրված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի վաղաժամ ազատումը արդյոք չի՞ նշանակում, որ իրական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի մասին կառավարության հայտարարությունները ոչ յուրայիններին են վերաբերում, ՀՀԿ պատգամավորն ասաց. «Ճիշտ չէ ձեր մոտեցումը: Վազգեն Խաչիկյանի ամենամեծ թերությունն այն էր, որ ինքն այդ բարձրաստիճան պաշտոնը չկարողացավ ամբողջությամբ տիրապետել և իրականացնել, ավելի շատ վատ կառավարման արդյունք էր էդ ամեն ինչը: Եվ ներողամտությունը նորմալ բան է, որը վերաբերում է ոչ ծանրագույն մեղքերին: Եթե մարդը ներողություն է խնդրում և դիմում է գրում, որ ինքն ուղղվել է, կարծում եմ` այդ ներողամտությունը բոլորին պետք է»:

Մանրամասները դիտեք Սամվել Նիկոյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան