Պետք է կիրառել այնպիսի գործիքակազմ և վարչարարություն, որպեսզի գործարարների համար արհեստական բարդություններ չստեղծվեն. Կարեն Կարապետյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է.

-գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգը: Ըստ այդմ սահմանվում են այն եկամտատեսակները, որոնք համարվելու են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ: Առաջարկվում են նաև նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ հաշվարկվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման առավել հստակ մեխանիզմներ: Արդյունքում ակնկալվում է ապահովել շահութահարկի արտոնության կիրառման հնարավորությունը: Ըստ այդմ, պետությունը շահութահարկի գումարի 30 տոկոսի չափով բիզնեսին աջակցում է՝ նոր ստեղծվող աշխատատեղերի աշխատավարձի ֆինանսավորման մասով: Որոշման ընդունումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վարչապետը հորդորել է կիրառել այնպիսի գործիքակազմ և վարչարարություն, որպեսզի գործարարների համար արհեստական բարդություններ չստեղծվեն: 

-ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը և հաստատել ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի ձևը: Մասնավորապես, մշակվել են ծրագրերի գնահատման նոր չափորոշիչներ, էականորեն կրճատվել են նախարարություններում փաստաթղթաշրջանառության ժամկետները, հանվել է կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխանության պահանջը և այլն: 

-բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ներկայացման կարգը, որով, մասնավորապես, վճարողն էլեկտրոնային եղանակով հարկային միասնական հաշվարկ ներկայացնելու համար հարկային մարմնի՝ հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգում ընտրում է միասնական հարկային հաշվարկը: Ակնկալվում է, որ ընդունված որոշումը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը, հարկ վճարողների և հարկային ու լիազոր մարմինների միջև շփումների, ինչպես նաև հարկային հաշվառման վրա ծախսվող ժամանակի կրճատմանը: 

-ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակը: Այն կիրառվելու է երեք ոլորտում՝ կրթություն և գիտություն, սոցիալական և առողջապահական: