Ոստիկանության բաժիններում «Կալաշնիկով», «Մակարով», «ՏՕԶ» և ապօրինի այլ զենքեր են հանձնվել (տեսանյութ)

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ տարածքային ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանության Կապանի բաժին եկած 75-ամյա տղամարդը, որը Կապանի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարով «Մակարով» ատրճանակ։ Նրա հայտնածով ատրճանակը գտել է տարիներ առաջ։

Կապանի բնակիչ, 66-ամյա մի տղամարդ էլ բաժին է բերել ակոսափող հրազեն՝ նախատեսված 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Նրա հայտնածով՝ «ՏՕԶ»-ը գտել է տանն ու անմիջապես բերել ոստիկանություն։
Ոստիկանության կոտայքի բաժին եկած 49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Նրա հայտնածով՝ հրազենը տան մոտակայքում գտնվող դաշտում գտել է անչափահաս որդին։

Դիլիջանի բնակիչ, 70-ամյա մի տղամարդ ոստիկանության Դիլիջանի բաժին է բերել ինքնաշեն ատրճանակ՝ նախատեսված 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Նրա հայտնածով՝ հրազենը պատկանել է հանգուցյալ ազգականին։
Ոստիկանության Արարատի բաժին եկած 69-ամյա տղամարդը, որը Արմաշ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնել է պայթուցիչով նռնակ, փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են Արցախյան ազատամարտին զոհված որդուն։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։