Հայտնի է մետրոյի նոր կայարանի տեղը. փոխքաղաքապետը մանրամասներ է ներկայացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյան խոսքով՝ Աջափնյակ համայնքում՝ ապագա մետրոյի ելքի մոտ, խոշոր առևտրի կենտրոն կառուցելու բանակցությունները մետրոյի կայարանի և կամուրջի նախագծման փուլում են:  Ըստ նրա, այս պահին ունեն նախնական համաձայնություն, որ ներդրող կողմը, սկսած նախագծային փուլից, այն կֆինանսավորի, իսկ հետագայում դրա արդյունքում ձևավորված գնի շրջանակում կքննարկեն մետրոյի կայարանի շինարարության հարցը:

«Վերջերս Երևան էին ացելել նաև ներդրողի կողմից ներգրավված մետրոշինարարները, որոնք իրականացրել են ուսումնասիրություններ, հասկանալու ծրագրի նախնական իրագործելիությունը: Կա վերջնական պայմանավորվածություն, որ կիրականացվի նախագիծը, կքննարկվի բիզնես մոդելը, որն իրենք կկառուցեն և կներկայացնեն մեր տված պարամետրերի հիման վրա: Հուսանք, որ հաջորդ տարի մենք արդեն կունենանք որոշակի աշխատանքների մեկնարկ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետը:

Ըստ նրա՝ ներդրողի հետ նախնական քննարկումների արդյունքում մետրոպոլիտենի կայարանը կլինի կամուրջի վրա, ժամանակակից կոնստրուկցիաներով, ինչը նաև հնարավորություն կտա հետագայում շարունակելիություն՝ թունելային հատվածով մինչև հաջորդ կայարանը:

«Հրազդանի կիրճի հատվածը կանցնի կամուրջով, դուրս կգա թունելից և կամուրջի վրա կկառուցվի մետրոյի կայարան: Ճարտարապետական լուծումների հետ կապված կխնդրեի, որ պարոն Մեսչյանը տար պարզաբանումներ: Այս պահին իրատեսական չէ նշել ժամկետներ, քանի որ խնդիրը դեռևս ներդրողի դաշտում է, արդեն ասացի, որ իրականացվում են նախագիծ-նախահաշվին ուղղված աշխատանքներ: Կա նախնական հաշվարկ, որ մետրոնի մեկ կայարանի արժեքը գնահատվել է 100 միլիոն դոլար: Բայց քանի որ մեր կայարանի համար արդեն որոշ աշխատանքներ են արվել, կարծում եմ՝ այս գնի կեսից պակասը կարելի է գնահատել»,-շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան