Հայաստանը կհյուրընկալի «Agora Yerevan 2020»-ը. Երևան կժամանեն 500-ից ավել երիտասարդ առաջնորդներ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Եվրոպական հայտնի և խոշորագույն երիտասարդական կազմակերպություններից մեկի` AEGEE-Եվրոպայի (Եվրոպական Ուսանողների Ֆորում) գլխավոր ասամբլեան առաջին անգամ կհյուրընկալի Հայաստանը: Եվրոպական շուրջ 40 երկրներից Երևան են ժամանելու 500-ից ավել երիտասարդ առաջնորդներ՝ մասնակցելու «Agora Yerevan 2020» կոնգրեսին: Սա երիտասարդական քաղաքականության ոլորտի եվրոպական մեծ համաժողով է, որի աշխատանքներին կներգրավվեն վերոնշյալ ոլորտի ճանաչված փորձագետներ Հայաստանից և արտերկրից: Կոնգրեսը տեղի կունենա Երևանում՝ 2020 թ. մայիսի 6-ից 10-ը:

AEGEE/Եվրոպական Ուսանողների Ֆորում կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ՝ հայկական կողմի առաջարկով, կկազմակերպվի նաև բարձր մակարդակի թեմատիկ խորհրդաժողով, որը նվիրված կլինի թվայնացմանն (digitalization) ու արդյունավետ կառավարմանը և երիտասարդության շրջանում նորարարական «այթի» (IT) գործիքների կիրառմանը: Խորհրդաժողովը կկրի «Որոշողը Դու ես» խորագիրը (You Decide), իսկ Կոնգրեսի նման ձևաչափը հայ երիտասարդներին կծանոթացնի IT տեխնոլոգիաների և քաղաքականության համադրության հնարավորություններին: Այս միջոցառումը Հայաստանի «այթի» ներուժը  ցուցադրելու և երիտասարդական քաղաքականության ոլորտում նոր ներդրումներ ներգրավելու հնարավորություն կլինի, ինչպես նաև այն կնպաստի եվրոպացի երիտասարդների մոտ Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանը: Կոնգրեսի ընթացքում քննարկվող թեմաները և ընդունված վերջնական հռչակագիրը նոր սկիզբ կդնեն Հայաստանի և եվրոպական այլ երկրներում հանրային կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը:

Այս մասին հայտնում են «Agora Yerevan 2020»-ի գլխավոր կազմակերպիչներ Կալիպսո Բզնունին և Իզաբելլա Խանզրատյանը՝ նշելով, որ այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Հայաստանում «այթի» (IT) ոլորտի հանդեպ մեծ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև՝ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներն ու բարեփոխումները, որոնք նպաստում են քաղաքացիական հասարակության և Կառավարության միջև համագործակցության ամրապնդմանը:

Կազմակերպիչները նաև նշում են, որ Երևանն ընտրվել է որպես կոնգրեսը հյուրընկալող քաղաք՝ թեժ մրցակցության արդյունքում և ձայների մեծ տարբերությամբ առաջ է անցել Մոսկվայից, Բուդապեշտից և Անկարայից: