Ո՞նց հասկանանք, որ 61 մլն ծախսում եք մասնագիտական գրականության համար. Արտակ Մանուկյանը՝ ԿԲ նախագահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց, թե լրատվական տեղեկության և մասնագիտական գրքերի ձեռքբերման համար նախատեսվել է 61 մլն դրամ, եթե սա շարունակական է և 61 մլն ծախսվում է, ո՞րն է սրա արդյունքը։

«Մի շարք բուհեր կան, որոնք տնտեսական կողմնորոշում ունեն, այդ գրականությունը, բազան նաև նրանց համար անենք, որ նույն ձևով Կրթության և գիտության նախարարության ինչ-որ ծախսային բաղադրիչով չանենք։ Օրինակ՝ պայմանական 3 մլն-ով ավելացնենք, բայց սրա շահառուների թիվն ավելի մեծ լինի»,- նշեց Մանուկյանը։

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, անդրադառնալով պատգամավորի բարձրացրած հարցին, նկատեց, որ իրենք շատ լուրջ ֆինանսավորում են Դիլիջանի գրադարանին։

«Բացի դրանից, մեր ֆինանսական կրթվածության գաղափարախոսության ներքո թե՛ բուհերի, թե՛ դպրոցների, թե՛ տարբեր տիպի այլ ուսումնական հաստատությունների հետ բավականին լուրջ զբաղվում ենք։ Այս տարի նաև կրթել ենք դասատուներին, իհարկե, այստեղ կրթել բառը ճիշտ չէ օգտագործել, փորձել ենք կլոր-սեղաններ անցկացնել մեր բուհերի պրոֆեսուրայի հետ, ակադեմիական շրջանակների հետ։ Եվ այդ առումով ես Ձեզ հետ համաձայն եմ, որ կարող ենք կիսվել մեզ մոտ կուտակված պոտենցիալով, որ ունենք։ Մենք փորձում ենք այդ ամեն ինչն  իրականացնել, երևի թե, քիչ ենք անում, պետք է ավելացնենք։ Նաև այդ ուղղությամբ շատ, բավականին լավ արդյունքներ ունենք Դիլիջանում, Ամերիկյան համալսարանի հետ է մեր գրադարանը գործում և այնտեղից կարելի է շատ ազատ մուտք գործել բոլոր հարթակները»,- ընդգծեց ԿԲ նախագահը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է 2020 թվականի բյուջեի նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։