Առաջարկվում է ազգային հավաքականի թիմում խաղալու հիմքով բանակից ազատել մի ֆուտբոլիստի, որը հավաքականի կազմում չկա և չի եղել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Կառավարությունում ԿԳՄՍՆ-ի կողմից շրջանառվում է որոշման նախագիծ, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլիստ Էդուարդ Թաթոյանին, որը Հայաստանի ազգային հավաքականի անդամ չէ: Սակայն, շրջանառվող նախագծում որպես հիմնավորում նշված է հավաքականի անդամ լինելը:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Էդուարդ Նասիբի Թաթոյանին ՀՀ Կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի № 47-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը։ Քանի որ Էդուարդ Նասիբի Թաթոյանի 26 տարին լրացել է 2019 թվականին օգոստոսի 9-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նրան ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Էդուարդ Նասիբի Թաթոյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և կարևորվում է նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնությանն ու ընտրական խաղերին»,- ասված է նախագծում։

Էդուարդ Թաթոյանը ռուսաստանաբնակ հայ է, ժամանակին խաղացել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ակադեմիայում, ունեցել է ՌԴ քաղաքացիություն։ Հայաստանի ազգային հավաքականի կողմից հրավիրվել է Հայաստան, ստացել է ՀՀ քաղաքացիություն, սակայն երբեք ազգային հավաքականում չի խաղացել, եղել է Մ19 տարեկանների հավաքականում։ Ֆուտբոլիստն այժմ խոշոր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Մոսկվայի «Արարատ» ակումբի անդամ է:

Factor.am-ը ՀՀՖ մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանին խնդրեց մեկնաբանել, թե ինչպե՞ս է ստացվում, որ Էդուարդ Թաթոյանը, որը, ի դեպ, ազգանունը փոխել է Ստուրկիի, ազատվելու է պարտադիր ծառայությունից՝ ազգային հավաքականի անդամ լինելու հիմնավորմամբ:

«Էդուարդ Թաթոյանը տարբեր տարիներին եղել է մինչև 21 տարեկանների թեկնածու: Քանի որ նա եղել է ՌԴ քաղաքացի, ՀՖՖ-ն, եթե չեմ սխալվում, 2011 թվականին միջնորդել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանա: Արդյունքում դարձել է ենթակա զինվորական ծառայության, քանի որ օգնել է հավաքականին, եղել է թեկնածու, գնացել է այդ քայլին, որ ստանա ՀՀ քաղաքացիություն։ Երբ տարկետումը լրանում է, ՀՖՖ-ն իր միջնորդությունը հետ չի կանչում, որովհետև բնակվելով ուրիշ երկրում, իսկ ինքը հիմա բնակվում է ՌԴ-ում, արդար չի լինի, որ գա և ծառայի ՀՀ-ում: Իսկ Կառավարության բնորոշումը, որ հավաքականի ֆուտբոլիստ է, պարզաբանումը ստացեք Կառավարությունից»,- ասաց ՀՖՖ խոսնակը:

Նախագիծը հեղինակած ԿԳՄՍ նախարարությունից Factor.am-ին փոխանցեցին, որ նախագծում կան թերություններ, և առաջիկայում պարզ կլինի, թե որ օղակն է թերացել:

Նարեկ Կիրակոսյան