ՀԿԵ-ում աշխատանքը վերսկսվել է Միշարինի ու Վալկոյի՝ մեքենավարների հետ հանդիպումից հետո

Լուրեր

10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Բոլորը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադները վերսկսել են աշխատանքը և գնացքների երթևեկությունը վերականգնվեց: Որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 24-ին կայացած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ Տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միշարինի և ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի մեքենավարների հետ հանդիպումից հետո: 

«Հանդիպման ընթացքում մասնավորապես, նշվել էր, որ 2019 թվականի 9-ամսյա աշխատանքի արդյունքում փոխադրվել է 2 321,6 հազար տոննա բեռ, ինչը 7,7% գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, իսկ ուղևորաշրջանառությունն ավելացել է 15,9%: Ցուցանիշների աճը թույլ է տալիս ապահովել աշխատավարձերի, պարգևատրումների վճարումը ժամանակին: Ընդ որում, մեքենավարների աշխատավարձը 2019 թվականին ավելացել է 16,6%՝ մինչև 354 հազար դրամ, իսկ օգնականների՝ 13,3%՝ մինչև 249 հազար դրամ:

Լոկոմոտիվների մեքենավարների աշխատավարձերի և Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձերի միջին չափի հարաբերակցությունը  կազմել է 198,6%՝ այսինքն՝ կրկնակի ավել: 

Գործունեության դրական արդյունքները թույլ են տվել ձևավորել ֆինանսական պաշարներ և միջին ամսական աշխատավարձի չափով պարգևների վճարում նախատեսել տարվա արդյունքներով: Հաշվի առնելով այդ հանգամանքը, լոկոմոտիվային բրիգադների միջին ամսական աշխատավարձը 2019 թվականի արդյունքներով աճելու է 19%:

Չնայած աշխատավարձերի գծով արձանագրվող դրական փոփոխություններին՝ ՀԿԵ լոկոմոտիվային բրիգադները հոկտեմբերի 22-ից 25-ը լիովին դադարեցրել են գնացքների երթևեկությունը: Նման գործողություններով նրանք խախտել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և ընկերության ղեկավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն:

Գնացքների երթևեկության դադարեցման պատճառով դադարեցվել են նավթամթերքների, ցորենի, պարենային և այլ ապրանքների փոխադրումները: Ստեղծված իրավիճակի մասին տեղեկացվել են ՀՀ փոխվարչապետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և Գլխավոր դախախազությունը: 

Պետական մարմինների հետ համագործակցության և համակարգված աշխատանքի շնորհիվ գնացքների երթևեկությունը վերականգնվել էր հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40: Պարապուրդի պատճառով Հարավկովկասյան երկաթուղին չի ստացել ավելի քան 140 մլն դրամի եկամուտ, ինչը նախադրյալներ է ստեղծում տարեկան ցուցանիշների թերկատարման և հարցականի տակ է դնում ամբողջ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունը:

Հանդիպման արդյունքներով ընդունվել են մի շարք որոշումներ: Մասնավորապես, որոշվել է մշակել 2019 թվականի նոյեմբերի 1-ից ընկերության բոլոր աշխատակիցների աշխատավարձերը 10%-ով ինդեքսավորելու մասին նորմատիվ ակտը, ինչպես նաև Տնօրենների խորհրդի քննարկմանը ներկայացնել 2020 թվականի հունվարի 1-ից լոկոմոտիվային բրիգադների ժամավճարների 5%-ով բարձրացնելու հարցը:

Հաշվի առնելով ընկերության աշխատանքի դրական արդյունքները՝ պարգևատրման մասին կարգի համաձայն նախատեսել միանվագ պարգևների վճարումը բոլոր աշխատողներին  տարվա արդյունքներով: Նաև որոշվել է մշակել տարվա արդյունքներով ընկերության աշխատողների պարգևատրման կարգը»,- ասված է հաղորդագրությունում: