Ծրագրո՞ւմ եք համագործակցել նախկինից մնացած խոշոր տնտեսվարողների հետ. Բաբաջանյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ վերջին առնվազն 20 տարիներին Հայաստանի տնտեսությանը հասցվել է անդառնալի վնաս, մի քանի ընտանիքների, մի քանի սեփականատերերի, նախկին օլիգարխների կողմից։ Ապա հետաքրքրվեց, թե ինչպես են ծրագրում նախկինից մնացած տարբեր խոշոր տնտեսվարող սուբյեկտների հետ համագործակցությունը տնտեսության մեջ ենթակառուցվածքային ներդրումներ անելու իմաստով։ Արդյոք կառավարությունը ծրագրո՞ւմ է նրանց հետ այդպիսի գաղափարներ քննարկել առհասարակ, որովհետև մինչև վերջերս խոսում էին հատվածական լուծումների մասին։

Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չհամաձայնելով Բաբաջանյանի այն բնորոշման հետ, որ մեր տնտեսությունն անկողնային հիվանդ է։

«Առնվազն հիմա մեր տնտեսությունը բավականին լավ դինամիկա է արձանագրում։ Եվ եթե այս դինամիկան մենք կարողանանք պահպանել, մեր տնտեսությունն ամուր կկանգնի ոտքերի վրա և առաջ կգնա։ Համենայն դեպս, մենք այդպիսի խնդիր ենք դրել։ Ձեր ասածի համատեքստում՝ ենթակառուցվածքների ներդրում, մենք այս տարի, օրինակ՝ ճանապարհաշինական աննախադեպ ծավալի աշխատանք ենք կատարել և կատարում, և մյուս տարի առավել ևս։ Կարծում եմ՝ մենք ընկալումների ռեժիմը պետք է փոխենք։ Հիմա հարցը հետևյալն է՝ ընկերությունը, գործարարը, խոշոր գործարարն արդյոք աշխատո՞ւմ է օրինական դաշտում և իր հարկային պարտավորությունները կատարո՞ւմ է։ Գիտեք՝ ես չեմ կարծում, թե մենք պետք է տնտեսությունը և տնտեսվարողներին անընդհատ պահենք լարված վիճակում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նկատեց, որ հաճախ են ասում, որ բիզնեսը չգիտի՝ ինչ կանոններով աշխատի, սակայն ինքը մի քանի անգամ այդ կանոնները հրապարակել է՝ մի՛ գողացիր, եղի՛ր արդյունավետ, եղի՛ր նորարար և եղի՛ր համագործակցող։

Մանրամասները՝ տեսանյութում։