Նոր Հայաստանում Հյուսիսային պողոտայի պատմություն չի կարող լինել. Փաշինյանը՝ Ֆիրդուսի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց Ֆիրդուսի 17 շենքի բնակիչների մտահոգությունը:

Պապոյանը նշեց՝ վերջիններիս թաղամասը 2007 թվականից համարվում է իրացման գոտի, նրանք սահմանափակված են իրենց գույքը օգտագործելու հետ կապված գործողություններում: Քաղաքացիները դժգոհել են, որ վերջին ամիսներին օտարող կազմակերպության ներկայացուցիչներ են եկել, բանավոր առաջարկել են գին, որին քաղաքացիները համաձայն չեն, սակայն, ամեն պարագայում, նրանց կվտարեն այդ տարածքից:

Պատգամավորն ասաց՝ քաղաքացիները վախենում են, որ կկրկնվի Հյուսիսային պողոտայի ճակատագիրը: Խնդրին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն, որ Հյուսիսային պողոտայի պատմություն չի կարող լինել նոր Հայաստանում, պարզ է: Այդ հարցերով զբաղվում է փոխվարչապետ Ավինյանը, ով հիմա Վրաստանում է: Նամակը փոխանցեք, մենք համապատասխան ընթացք կտանք, բայց քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն: Ես հիմա չեմ ուզում բացարձակ հայտարարություն անել, իրացման գոտու շրջանակներում բավական մեծ թվով տարածքներ արդեն իրացվել են: Եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ գների էական և շոշափելի փոփոխություններ են տեղի ունեցել, սա առաջին ահազանգն է վերջին շրջանում, որ այդտեղ ինչ-որ բան այն չէ, այդ հարցին մենք անպայման կանդրադառնանք»,- նշեց վարչապետը:

Մանրամասները` տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան