Մեզ համար կարևոր է, որ բարեփոխումների արդյունքը տեսանելի լինի հատկապես դպրոցներում և մեր ապագա քաղաքացիների կյանքում. փոխնախարար

Լուրեր

29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:16
Կայացել է Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 18:25
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Մեծաձորում է, ամենացածրը՝ Մեծամորում․ ժամը 17։00-ի տվյալները
29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկա է գտնվել «Դասավանդում հանուն հաջողության» անգլերենի ուսուցիչների և դասավանդողների մասնագիտական համաժողովին, որը կազմակերպվել է  Բրիտանական խորհրդի կողմից` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

«Երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ 900 անգլերենի ուսուցիչներ և դասավանդողներ`ՀՀ տարբեր մարզերից և մայրաքաղաքից, ինչպես նաև  Վրաստանից և Իրանից:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ու Բրիտանական դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Չիքը։

Ողջունելով մասնակիցներին` նախարարի տեղակալ Ա. Անափիոսյանն արձանագրել է, որ Բրիտանական խորհրդի հետ գործընկերությունը հաջողությամբ շարունակվում է։ Նա հատկապես կարևորել է հեռավոր համայնքների ուսուցիչների հետ տարվող աշխատանքը,  նրանց մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնումը:

«Համաժողովը Հայաստանում և Հայաստանից դուրս գործող մասնագետների միջև փորձի փոխանակման լավ հնարավորություն է և լիովին համապատասխանում է պետության կողմից կրթության ոլորտում նախաձեռնված բարեփոխումների հիմնական ուղղվածությանը: Մեզ համար կարևոր է, որպեսզի բարեփոխումների արդյունքը տեսանելի լինի հատկապես դպրոցներում և մեր ապագա քաղաքացիների կյանքում», – դիմելով մասնակիցներին`նշել է  Արևիկ Անափիոսյանը։

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի  տնօրեն Արևիկ Սարիբեկյանն, իր հերթին, նշել է, որ անգլերենի ուսուցիչների վերապատրաստումն ու դասավանդման հմտությունների զարգացումն իրենց գործունեության առաջնային ուղղություններից է։ «Վերջին հինգ տարիների ընթացքում Բրիտանական խորհուրդը կազմակերպել է բազմաթիվ կոնֆերանսներ, որոնց ընթացքում Մեծ Բրիտանիայից հրավիրված մասնագետներն իրենց փորձն ու դասավանդման ժամանակակից մեթոդաբանությունն են  փոխանցել հայ ուսուցիչներին։ Այս տարի ձևաչափը մի փոքր այլ է. առաջին անգամ տեղացի ուսուցիչներին ևս հնարավորություն ենք ընձեռել գործընկերների հետ կիսվել լավագույն փորձով»,- նշել է նա։

Համաժողովի շրջանակում մասնակիցների համար վարպետության դասեր կվարեն արտերկրից հրավիված փորձագետներ` անգլերենի դասավանդման մեթոդաբանական մի շարք ռեսուսրների հեղինակ Ստեֆան Հինլաֆը և Բրիտանական խորհրդի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի անգլերենի ծրագրերի ղեկավարը Սայմոն Էթերտոնը: