Միասին հնարավոր է շատ ավելին անել. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է հայ և գերմանացի գիտնականներին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոնի և նրա գործընկերներ՝ Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչներին:

«Նախագահ Արմեն Սարգսյանը 2018թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվելով «ԴԵԶԻ»-ում՝ կարևորել էր հայ գործընկերների հետ համագործակցության հետագա սերտացումը:

«ԴԵԶԻ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հելմուտ Դոշի գլխավորությամբ գերմանացի գիտնականների խումբը Հայաստան է ժամանել հայ գործընկերների հետ առկա գիտական համագործակցությունն առավել խորացնելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Ձեր այցը և պատվիրակության մեծությունը վկայում են, որ միասին կարող ենք շատ ավելին անել: Դուք կարող եք լիովին համոզված լինել, որ նախագահի աշխատակազմը պատրաստակամ է ամբողջությամբ աջակցել, որ համագործակցությունն ավելի խորը և արդյունավետ լինի»:

«ԴԵԶԻ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հելմուտ Դոշը տեղեկացրել է այցի արդյունքների մասին՝ նշելով, որ երեկ արդեն գիտական համագործակցության ընդլայնման վերաբերյալ երկու փաստաթուղթ է ստորագրվել՝ համապատասխանաբար Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ: «Կարծում ենք, որ կարող ենք ընդլայնել այս համագործակցությունը: Կան նոր ոլորտներ, որտեղ հնարավոր է համագործակցություն սկսել»,-ասել է նա՝ մասնավորապես առանձնացնելով մեծ ծավալի տվյալների կառավարումը, որը ժամանակակից մարտահրավերներից մեկն է: Նա նշել է, որ համագործակցությունը գիտականից բացի նաև կրթական բաղադրիչ ունի, և հայ գործընկերների հետ պայմանավորվածություն կա իրականացնել գիտնականների փոխանակման, վերապատրաստման ծրագրեր:

«ՔԵՆԴԼ» ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ներկայացուցիչներն իրենց հերթին նույնպես տեղեկություններ են ներկայացրել համագործակցության ուղղությունների մասին:

Հանրապետության նախագահը մեծ նվաճում է համարել գերմանական և հայկական գիտահետազոտական կենտրոնների միջև ձեռքբերված պայմանավորվածությունները: «Սա համագործակցության նոր ուղի է բացում՝ հասկանալու, թե նոր աշխարհում ինչպես պետք է կառավարել մեծ տվյալները, ինչ տեսակի մաթեմատիկական հաշվարկ պետք է օգտագործել դրա համար: Այն իսկապես կարող է լինել հաջորդ տարիներին համագործակցության ուղղություններից մեկը,-նշել է նախագահ Սարգսյանը՝ կարևորելով նաև կրթական բաղադրիչը:– Հայաստանում ծավալած յուրաքանչյուր գործունեություն պետք է երկու կողմ ունենա: Մեկը հետազոտությունն է, իսկ մյուսը պետք է լինի կրթությունը: Դրանք պետք է փոխլրացնեն իրար»:

Նախագահը հաջողություն է մաղթել հայ և գերմանացի գիտնականներին՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել նրանց նախաձեռնությունների իրականացմանը»,- ասված է հաղորդագրությունում: